Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն
Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Արգենտինայի ֆուտբոլի առաջնություն, արգենտինական ֆուտբոլային ակումբների միջև առաջնություն, որտեղ որոշվում է երկրի չեմպիոնը և միջազգային մրցույթների մասնակիցների ցանկը։ Արգենտինայի չեմպիոնն ավանդաբար նաև համարվում է համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը, ինչպես օրինակ Բրազիլիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունների առաջատարները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ առաջնությունը սկսվել է անցկացվել 1931 թվականից սկսած, և ի տարբերություն Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ այստեղ չեմպիոնական տիտղոսների թվի մեջ չեն հաշվում ոչ պրոֆեսիոնալ շրջանը։ 1931-1966 թվականներին չեմպիոնը որոշվում էր սովորական երկշրջան համակարգի միջոցով։ 1967-1985 թվականներին մի տարում անցկացվում էր երկու առաջնություն՝ Մետրոպոլիտանո և Նասոնալ։ Այս առաջնությունների չեմպիոնները համարժեք էին։ Օրինակ Ինդեպենդենտեն 1970 թվականի Արգենտինայի չեմպիոնն է (Նասոնալ), իսկ Ռիվեր Պլեյտը 1977 թվականի Արգենտինայի չեմպիոնը (Մետրոպոլիտանո)։
1980-ական թվականներին անցկացվեց 5 առաջնություն «կեղծ-եվրոպական» համակարգով՝ 1986/87 մրցաշրջանից մինչև 1990/91։ Ամեն մրցաշրջան ուներ մի չեմպիոն։ Այս համակարգը նման էր եվրոպականին միայն ժամկետներով, իրականում դա «գարուն-աշուն» համակարգն էր, և հաշվի էր առած այն, որ Արգենտինան Հարավային կիսագնդում է։
1991 թվականից մինչև 2012 թվականը մի մրցաշրջանում անցկացվում էին երկու առանձին առաջնություններ։ Դրանք կոչվում էին Ապերտուրա (Բացում) և Կլաուսուրա (Փակում) ։ Փաստացի չեմպիոն էր համարվում 20 թիմերի մասնակցությամբ մի մրցաշրջանի առաջատարը։ Ապերտուրան անցկացվում էր օրացույցային տարվա երկրորդ մասում, իսկ Կլաուսուրան՝ մյուս տարվա սկզբին, ինչը խոսում էր այն մասին, որ Արգենտինայում եղանակները «կեղծ-եվրոպական» էին։
2012 թվականին սկսվեցին առաջնության բարեփոխումները։ Մրցաշրջանի առաջին մասը Ապերտուրայից անվանափոխեցին «Ինիսիալ» («Սկզբնական»), երկրորդը՝ Կլաուսուրից «Ֆինալ» («Վերջնական»), իսկ անցկացման կարգը չփոխվեց։ Այս առաջնությունների հաղթողները մրցում էին մրցաշրջանի «բացարձակ չեմպիոնի» տիտղոսի համար։
Չեմպիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ За чемпионство проводился «Золотой» мини-турнир, так как по итогам чемпионата три команды финишировали с одинаковым количеством очков. В дополнительном турнире каждая команда одержала по одной победе, но в данном случае учитывалась разница мячей и она была лучше у «Боки» на +1