Բանֆիլդ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բանֆիլդ | ||
| Banfield | ||
| 34°45′00″S 58°23′00″W / 34.75000°S 58.38333°W | ||
| Երկիր | ||
| Մարզ | Բուենոս Այրես | |
| Շրջան | Լոմաս դե Սամորա | |
| Համայնք | Lomas de Zamora Partido? | |
| ԲԾՄ | 16 մ | |
| Բնակչություն | 223 898 մարդ (2010) | |
| Ժամային գոտի | UTC−3 | |
| Հեռախոսային կոդ | +54 11 | |
| Փոստային ինդեքս | B1828 | |
| Պաշտոնական կայք | portalbanfield.com | |
|
| ||
Բանֆիլդ (իսպ.՝ Banfield), քաղաք որը գտնվում է Լոմաս դե Սամորա վարչական շրջանում, Բուենոս Այրեսում, մայրաքաղաք Բուենոս Այրեսից 14 կմ դեպի հարավ։ Բանֆիլդը մտնում է Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին կառուցվել է Բանֆիլդ երկաթուղային կայարանը, որը անվանվել է այդպես ի պատիվ Էսուարդ Բանֆիլդի, ով Բուենոս Այրեսի Հարավային երկաթուղային գծի (իսպ.՝ Ferrocarril del Sud) գլխավոր գործադիր տնօրենն էր։ 1873 թվականին այս շրջանի առաջին հողատարծքները վաճառքի հանվեցին, իսկ 1880-ական թվականներից սկսվեց այս շրջանի լայնածավալ տարածումը կայարանի շուրջ։
Քաղաքի կարգավիճակ Բանֆիլդը ստացել է 1960 թվականին։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնվել է նույնանուն ֆուտբոլային ակումբ՝ «Բանֆիլդ», որը ստեղծվել է 1896 թվականին։ Գործում է նաև ռեկբիի թիմ՝ «Լոմաս»։
Մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի մշակութային հաստատություն է Խուլիանա Ագիրրեյի Կոնսերվատորիան, որը հիմնել է հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Ալբերտո Հինաստերոյը 1951 թվականին։ Կոնսերվատորիայում ամեն տարի սովորում են գրեթե 2000 ուսանողներ, այն համարվում է դասական և երգչախմբային երաժշտության առաջատար դպրոցներից մեկը ողջ Արգենտինայում։
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը, ով ծնվել է Բելգիայում, իր մանկության մեծ մասը անցկացրել է Բանֆիլդում։ Բանֆիլդը հարազատ քաղաք է նաև կոմպոզիտոր Ալֆրեդո դե Անխելիսայի և երգչուհի Սանդրոյի համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանֆիլդի ուղեցույց (Իսպաներեն)
- Խուլիանա Ագիրրեի Կոնսերվատորիա (Իսպաներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանֆիլդ» հոդվածին։ |
|
