Արամ Մանուկյան փողոց (Շուշի)
Արամ Մանուկյան փողոց | |
---|---|
Երկիր | Արցախ |
Շրջան | Շուշիի շրջան |
Գտնվում է | Շուշի |
Պատմական շրջան | Վարանդա գավառ, Արցախ նահանգ |
Սկիզբ | Ղազանչեցոց փողոց |
Արամ Մանուկյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում[1]։ Շուշիի կենտրոնական փողոցներից մեկն է[1]։ Փողոցը կոչվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Արամ Մանուկյանի անունով[1]։ Փողոցը ձգվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) հարևանությամբ՝ հատվելով Ղազանչեցոց փողոցին[1]։
Փողոցի անվանափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշի քաղաքի հայաթափվելու ու օկուպացիայից հետո[2] ադրբեջանցիներն ակտիվորեն վերանվանում են փողոցները՝ հայկական անունները փոխարինելով ադրբեջանականով[1]։ Արամ Մանուկյան փողոցը ադրբեջանցիները անվանակոչում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի անունով[1]։ Twitter-ի իր էջում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել այս կապակցությամբ․ «Շուշիի գլխավոր փողոցներից մեկը կոչվում է «Աթաթուրքի փողոց»։ Շնորհակալություն»[1][3]։
Շենքեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
- №2բ «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոց
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 2018 թվականին։
-
44-օրյա պատերազմից հետո ավերված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ 2022 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Շուշիում Արամ Մանուկյանի փողոցը վերանվանել են Աթաթուրքի անունով». armeniasputnik.am. 22.05.2022.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան. Թուրքագետ». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.