Կանաչ Ժամ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ Ժամ եկեղեցի
Եկեղեցի

Եկեղեցին

Տեղադրություն ԼՂՀ ԼՂՀ Շուշիի շրջան, Շուշի
Աշխարհ Արցախ
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Պատմական երկիր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կրոնադավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Նվիրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կանգուն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 19-րդ դար
Կառուցման ավարտ 1818 թ.
##Կանաչ Ժամ եկեղեցի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
##Կանաչ Ժամ եկեղեցի (Մեծ Հայք)
Set01-church1.svg
39°45′30″ հս․ լ. 46°44′54″ ավ. ե. / 39.75833° հս․. լ. 46.74833° ավ. ե. / 39.75833; 46.74833Կոորդինատներ: 39°45′30″ հս․ լ. 46°44′54″ ավ. ե. / 39.75833° հս․. լ. 46.74833° ավ. ե. / 39.75833; 46.74833


Կանաչ Ժամ եկեղեցի կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։

Համաձայն շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն: Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը:

Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով, խաչաձև հատակագծով: Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատապատը կիսակլոր է: Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով: Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում: Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը:

Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ, որմնամույթերով որոշ չափով առանձնացված է նրանից: Դրանով ավելի է ընդգծվում դեպի աղոթասրահը տանող շքամուտքի հանդիսավորությունը: Եկեղեցին որմնամույթերով ևս բաժանված է երկու սրահի: Առաջին սրահն ունի երդիկավոր գլխատներին հատուկ գոցվող թաղ, իսկ երկրորդ՝ ուղղանկյուն սրահի շքեղ, սրբատաշ որմնամույթերի վրա բարձրանում է շրջանաձև գմբեթը:

Կանաչ ժամի մեջ ուշագրավ են գոցվող թաղերը, հայկական եկեղեցիների գմբեթների համար անսովոր որոշ տարրերը՝ անհամեմատ մեծ բացվածքները, բեմատակն իջեցված ավանդատները, արևելյան կիսակլոր ճակատապատը: Գմբեթների ճարտարապետական նորամուծությունները նույնպես հարստացրել և առավել նշանակալի են դարձրել եկեղեցու  գեղարվեստական արժանիքը: Եթե դրան ավելացվի բարձր, կանաչապատ տեղանքը, սրբատաշ և կոպտատաշ քարերից խնամքով իրականացված եկեղեցու կաթնագույն տեսքը, ապա դժվար չէ կռահել, որ հուշարձանն ունի քաղաքաշինական տեսակետից որոշակի կազմակերպող դեր:

Կանաչ ժամը լավ է դիտվում քաղաքի գրեթե բոլոր բնակելի թաղամասերից: Այդ հանգամանքն իր որոշակի ազդեցությունն է թողել պաշտամունքային կառուցվածքի վրա՝ թելադրելով եկեղեցու և զանգակատան հստակ ուրվագծվող գմբեթային լուծում:

Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը, որի շրջապատում գտնվում էին առողջարաններ, հանգստյան տներ, ադրբեջանցիների կողմից վեր էր ածվել հանքային ջրերի ընպելասրահի: Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր: Մասնավորապես, բեմի վրա տեղադրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը: Արևմտյան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել և նրանց փոխարեն նոր՝ հուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հյուսիսային ճակատում, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի  գոգատակի պատը: Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը:

Եկեղեցին գործում է 1995 թ.: Վերջին տարիներին վերանորոգվել է: