Jump to content

Ատոմ Ջանջուղազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար
2018 - 2021
Նախորդող Վարդան Արամյան
Հաջորդող Տիգրան Խաչատրյան
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ
 2022-ից
Նախորդող Լևոն Յոլյան
 
Կրթություն՝ ՀԱՊՀ
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և նախարար
Ծննդյան օր մարտի 22, 1971(1971-03-22) (53 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Ատոմ Սավկայի Ջանջուղազյան (մարտի 22, 1971(1971-03-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար(2018-2021)։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ (2022թ-ից)։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991-1992 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։
  • 1992-1993 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։
  • 1993-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։
  • 1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1996 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
  • 1996-1999 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ։
  • 1999 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։
  • 1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։
  • 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։
  • 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից[1]։
  • 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար[2]։
  • 2022 թվականից ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ։

Մանկավարժական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ա. ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ-ԳԼԽԱՎՈՐ ԳԱՆՁԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ա. Ս. ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ