Ատակորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:PAGENAMEBASEԱտակորա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրԲենին
Վարչատարածքային միավորԲուրկինա Ֆասո[1], Տոգո, Նիգեր, Գանա և Բենին
Նյութավազաքար
Բարձրություն (ԲԾՄ)709 մետր
Մեծագույն գագաթMount Agou?

Ատակորա, լեռնաշղթա Արևմտյան Աֆրիկայի տարածքում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատակորայի լեռները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, Գանայում հյուսիսային Ակրայի տարածքից և ավելի հեռու, Տոգոյից մինչև Բենինի և Բուրկինա Ֆասոյի սահմանի միջով։ Լեռների միջին բարձրությունը ծովի մակարդակից 600մ է։ Ատակորայի շրջանը առանձնանում է տեղումների մեծ քանակով և սահման է կազմում աշխարհագրական և կլիմայական գոտիների միջև։

Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Ագու լեռն է (986մ), Տոգոյի բարձրագույն գագաթն է։ Ատակարա լեռնաշղթային են պատկանում նաև Աֆաջատո լեռները (885մ), Գանայի ամենաբարձր գագաթը և Սոկբարոն (658մ), Բենինի ամենաբարձր գագաթը։ Ատակորայի հյուսիս-արևելքում են գտնվում Պենջարի և Վոլտա գետերի ակունքները։

Ատակորայի լեռների հիմնական երկրաբանական նյութերն են հանդիսանում թերթաքարերը, ավազաքարերը և կվարցիտները։ Լեռնային մեղմ կլիման բարենպաստ միջավայր է ստեղծում գյուղատնտեսության համար։ Լեռների բնակչությունը մեծ չէ, նրանք աճեցնում են եգիպտացորեն, ընկույզ, բամբակ և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]