Ավստրալիայի բաց առաջնության խառը զուգախաղ 2015, թենիսի խառը զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։
Մրցաշարի հաղթողներ են դարձել Մարտինա Հինգիսը և Լեանդեր Պաեսը, ովքեր դասակարգված էին 7-րդ համարի տակ և եզրափակիչում առավելության են հասել նախորդ տարվա մրցաշարի հաղթողներ Կրիստինա Մլադենովիչի և Դանիել Նեստորի նկատմամբ։ Հինգիսը և Պաեսը ամբողջ մրցաշարի ընթացքում մրցակիցներին չեն զիջել ոչ մի սեթ, բոլորի նկատմամբ առավելության հասնելով երկու սեթում։