Ավիացիոն ալյանս
Ավիացիոն ալյանս՝ ավիաընկերությունների միավորված գործընկերություն, որը օգնում է միջազգային համագործակցության ավիափոխադրումների ոլորտում համեմատաբար ավելի մեծ ցուցանիշներ ձեռք բերելու գործում։ Ավիացիոն ալյանսում ավիաընկերությունները պահպանում են սեփական առանձնահատկությունները, միևնույն ժամանակ միավորում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ բրոնապատման համակարգը, ավիաընկերությունների բոնուսային ծրագրերը, կոդերի փոխանակումը և չվերթների ժամանակացույցների փոխանակումը։
Ավիացիոն ալյանսի ստեղծման պատճառ է հանդիսանում օդային տրանսպորտի համակարգումը միջազգային մակարդակով։ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ավիափոխադրումները իրականացվում և համակարգվում են բաց երկնքի պայմանագրով, իսկ չվերթներն իրականացվում են միայն պայմանագրի անդամ երկրների ավիաընկերությունների կողմից։ Օրինակ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ավիափոխադրում իրավունք ունեն իրականացնել միայն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ավիաընկերությունները։ Գերմանական ավիաընկերությունները չեն կարող ներգրավվել այս շուկայում, բայց ի շնորհիվ ալյանսում անդամ լինելու, օրինակ՝ գերմանական ավիափոխադրող Lufthansa-ն կարող է առաջարկել United Airlines-ի հետ նմանատիպ չվերթ կոդերի փոխանակման միջոցով։
Առվել մեծ ավիացիոն ալյանսները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդատար՝
- Star Alliance (ներառում է 27 ավիաընկերություն[1])
- SkyTeam (ներառում է 20 ավիաընկերություն[2])
- Oneworld (ներառում է 15 ավիաընկերություն[3])
Բեռնատար՝
- WOW Alliance (միավորում է SAS Cargo Group և Singapore Airlines Cargo)
- SkyTeam Cargo (ներառում է 11 ավիաընկերություն[4])
2001 թվականին մեծ ավիացիոն ալյանս էր համարվում շվեյցարական Swissai-ի կողմից գլխավորած Qualiflyer Group-ը։
2006 թվականից 2010 թվականը գոյություն ուներ ոչ պաշտոնական Arabesk Airline Alliance ալյանսը, որը տարբեր ժամանակաշրջաններում իր կազմում ունեցել է 7-ից 10 արաբական ավիաընկերություններ (որոնցից մի քանիսը եղել են SkyTeam, Star Alliance, Oneworld ավիացիոն ալյանսների անդամ)։ 2010 թվականին ստեղծվեց Arab Air (AACO) Ավիափոոխադրման կազմակերպությունը, որն իր կազմում ընդգրկեց 32 անդամ, որից հետո ալյանսը փաստացի կերպով դադարեցրեց իր գործունեությունը[5]։
Տարբեր տարածաշրջաններում գոյություն ունեն ազգային և տարածաշրջանային ալյանսներ, բայց միայն Բրազիլիայի տարածքում է, որ գոյություն ունեն միաժամանակ մի քանի տարբեր ալյանսներ։ Խոշոր ազգային ալյանս է համարվում չինական Xinxing ալյանը, որը ներառում է վեց չինական ավիափոխադրողներ, ներառյալ Hainan Airlines-ը և Sichuan Airlines-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Star Alliance — Member Airlines Արխիվացված 2013-11-05 Wayback Machine
- ↑ «SkyTeam members». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ OneWorld Member Airlines
- ↑ «Member Airlines». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Arab Air Member Airlines». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.