Ավետիք Բաբայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1844 |
---|---|
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1913 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1870) |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ամուսին | Սոֆյա Բաբայան |
Զավակներ | Մարգարիտ Բաբայան, Արմինիա Բաբայան, Շուշանիկ Բաբայան և Արմինե Բաբայան |
Ավետիք Բաբայան (1844, Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - 1913, Փարիզ, Ֆրանսիա), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1887)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է Կովկասյան բժշկական ընկերության կազմակերպիչ-անդամներից։ 1870-1874 թվականներին, որպես զինվորական բժիշկ, ծառայել է Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում (1878-1904 թվականներին՝ զինվորական հոսպիտալում), Աբասթումանում, ապա զբաղվել գիտական և հասարակական գործունեությամբ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Հյուսիսային Կովկասում։ 1904 թվականին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ։
Աշխատանքները վերաբերում են նյարդային, վարակիչ (թոքերի տուբերկուլոզ և այլն) հիվանդությունների առաջացման ու տարածման, բալնեոլոգիայի խնդիրներին[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուսումնարանի առողջապահութեան հարցեր» (1879)
- «Կրքեր եւ նոցա ազդեցութիւնը առողջութեան վրայ» (1880)
- «Բարակացավ - թոքախտը» (1889)
- «Եկեղեցական հիգիենա» (1903-1905)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին՝ Սոֆյա Բաբայան, մանկավարժ
- Դուստր՝ Մարգարիտ Բաբայան, դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։
- Դուստր՝ Արմինիա Բաբայան, նկարչուհի
- Դուստր՝ Շուշանիկ Բաբայան (Լալուա-Բաբայան), դաշնակահարուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|