Աստղիկ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղիկ Բադալյան
Ծնվել է1896
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և համաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Աստղիկ Լազարի Բադալյան (1896, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը (1927)։ 1931 թվականից աշխատել է Մալարիայի և բժշկական մակաբուծաբանության (1955-1971 թվականներին՝ Համաճարակագիտության և հիգիենայի) ինստիտուտի հելմինթոլոգիայի լաբորատորիայում, 1952-1970 թվականներին՝ վարիչ։

Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության և հելմինթոլոգիայի ընդհանուր հարցերին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 188.