Աստղիկ Բադալյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1896 |
|---|---|
| Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | 1977 |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | բժիշկ և համաճարակաբան |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
| Պարգևներ | |
Աստղիկ Լազարի Բադալյան (1896, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նախիջևան քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը (1927)։ 1931 թվականից աշխատել է Մալարիայի և բժշկական մակաբուծաբանության (1955-1971 թվականներին՝ Համաճարակագիտության և հիգիենայի) ինստիտուտի հելմինթոլոգիայի լաբորատորիայում, 1952-1970 թվականներին՝ վարիչ։
Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության և հելմինթոլոգիայի ընդհանուր հարցերին[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 188.