Աստիպալեյա (կղզի)
Աստիպալեյա | |
---|---|
Տեսակ | Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ |
Մակերես | 96,85 |
Աստիպալեյա (հուն․՝ Αστυπάλαια), կղզի Եգեյան ծովում: Գտնվում է Հունաստանի տարածքում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանում է Դոդեկանես կղզեխմբին։ Գտնվում է Եգեյան ծովի հարավ-արևելքում։ Կղզու մակերեսը կազմում է 96,85կմ²[1], 18 կմ երկարությամբ և 13 կմ լայնությամբ։
Աստիպալեյան Դոդեկանես կղզու արևելյան կղզին է։ Գտնվում է Դոդեկանես և Կիկլադամի կղզիների միջև։ Հարևան բնակեցված կղզին Ամորգոսն է, հեռավորությունը նրանց միջև 36 կիլոմետր է։
Աստիպալեյան կազմված է երկու մասից, որոնք իրար միացված են ծայրամասային հատվածներով, որի լայնությունը ամենանեղ հատվածում 130 մետր է։ Այդ ծայրամասում է գտնվում տեղի օդանավակայանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մարդահամարի տվյալներով կղզում բնակվել է 1385 մարդ։ Ներկա պահին բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։
Կղզում գտնվում է 3 բնակավայր։ Արևմուտքում Խորան է՝ Աստիպալեյայի մայրաքաղաքը, ծայրամասում՝ օդանավակայանի մոտ, գտնվում է Անալիպսին։ Կղզու հարավային մասը անապատ է և անմարդաբնակ։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլեոմեդ Աստիպալեյացի՝ VI—V մեր թվարկությունից առաջ։
- Օնեսիկրիտոս (360—290 մեր թվարկությունից առաջ)՝ հույն պատմիչ։
- Իպոլիտ Բիսսոն (1796—1827)՝ ֆրանսիական լեյտենանտ։
- Ֆրենկ Սկարդատոս՝ ամերիկացի քաղաքական գործիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Astypalaia" in The New Encyclopædia Britannica. Chicago: Encyclopædia Britannica Inc., 15th edn., 1992, Vol. 1, p. 651.