Աստիպալեյա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Picto infobox map.png
Աստիպալեյա
IMFJ Astypalea 2006 1.jpg
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Մակերես96,85

Աստիպալեյա (հուն․՝ Αστυπάλαια), կղզի Եգեյան ծովում: Գտնվում է Հունաստանի տարածքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիպալեյա կղզին Եգեյան ծովում (կարմիրով նշված)

Պատկանում է Դոդեկանես կղզեխմբին։ Գտնվում է Եգեյան ծովի հարավ-արևելքում։ Կղզու մակերեսը կազմում է 96,85կմ²[1], 18 կմ երկարությամբ և 13 կմ լայնությամբ։

Աստիպալեյան Դոդեկանես կղզու արևելյան կղզին է։ Գտնվում է Դոդեկանես և Կիկլադամի կղզիների միջև։ Հարևան բնակեցված կղզին Ամորգոսն է, հեռավորությունը նրանց միջև 36 կիլոմետր է։

Աստիպալեյան կազմված է երկու մասից, որոնք իրար միացված են ծայրամասային հատվածներով, որի լայնությունը ամենանեղ հատվածում 130 մետր է։ Այդ ծայրամասում է գտնվում տեղի օդանավակայանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքի տեսքը

2001 թվականի մարդահամարի տվյալներով կղզում բնակվել է 1385 մարդ։ Ներկա պահին բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։

Կղզում գտնվում է 3 բնակավայր։ Արևմուտքում Խորան է՝ Աստիպալեյայի մայրաքաղաքը, ծայրամասում՝ օդանավակայանի մոտ, գտնվում է Անալիպսին։ Կղզու հարավային մասը անապատ է և անմարդաբնակ։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլեոմեդ Աստիպալեյացի՝ VI—V մեր թվարկությունից առաջ։
  • Օնեսիկրիտոս (360—290 մեր թվարկությունից առաջ)՝ հույն պատմիչ։
  • Իպոլիտ Բիսսոն (1796—1827)՝ ֆրանսիական լեյտենանտ։
  • Ֆրենկ Սկարդատոս՝ ամերիկացի քաղաքական գործիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Astypalaia" in The New Encyclopædia Britannica. Chicago: Encyclopædia Britannica Inc., 15th edn., 1992, Vol. 1, p. 651.