1940 թվականին ավարտել է Աթենքի ազգային թատրոնի թատերական դպրոցը։ Առաջին ելույթն ունեցել է 1941 թվականին, Մ․ Կոտոպուլիի թատրոնում (Աթենք)։ Եղել է Դիմադրության շարժման մասնակից։ 1953-1954 թվականներին խաղացել է Մ․ Կատրակիսի թատերախմբում, 1957 թվականից՝ Պիրեայի թատրոնում։ Լավագույն դերերից են՝ էլեկտրա (Սոֆոկլեսի «Էլեկտրա»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Խորհրդային Միությունում (1963-1964 թվականներին, 1967)։ 1960-ական թվականների վերջին, 1970-ական թվականների սկզբին ստեղծել է մեկ դերասանի թատրոն՝ ցուցադրելով տեսարաններ Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի ողբերգություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 129)։