Ասպասիա Պապաթանասիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասպասիա Պապաթանասիու
Ասպասիա Պապաթանասիու.jpg
Ծնվել էհոկտեմբերի 20, 1918(1918-10-20)[1]
ԾննդավայրԱմֆիսա, Phocis Regional Unit, Կենտրոնական Հունաստան, Հունաստան[2]
Մահացել էհունիսի 8, 2020(2020-06-08) (101 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտությունգրող, դերասանուհի և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներԱրվեստի և գրականության շքանշանի սպա[2]

Ասպասիա Պապաթանասիու (Ilcadavaaiov) (ամուսնական ազգանունը՝ Մավրոմատի, հոկտեմբերի 20, 1918(1918-10-20)[1], Ամֆիսա, Phocis Regional Unit, Կենտրոնական Հունաստան, Հունաստան[2] - հունիսի 8, 2020(2020-06-08)), հույն դերասանուհի։ 1940 թվականին ավարտել է Աթենքի ազգային թատրոնի թատերական դպրոցը։ Առաջին ելույթն ունեցել է 1941 թվականին, Մ․ Կոտոպուլիի թատրոնում (Աթենք)։ Դիմադրության շարժման մասնակից է։ 1953-1954 թվականներին խաղացել է Մ․ Կատրակիսի թատերախմբում, 1957 թվականից՝ Պիրեայի թատրոնում։ Լավագույն դերերից են՝ էլեկտրա (Սոֆոկլեսի «Էլեկտրա»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում (1963-1964 թվականներին, 19671960-ական թվականների վերջին, 1970-ական թվականների սկզբին ստեղծել է մեկ դերասանի թատրոն՝ ցուցադրելով տեսարաններ Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի ողբերգություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Папатанасиу Аспасия // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.rizospastis.gr/story.do?id=3692291
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 129 CC-BY-SA-icon-80x15.png