Ասպասիա Պապաթանասիու
Ասպասիա Պապաթանասիու հուն․՝ Ασπασία Παπαθανασίου | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1918[1] |
Ծննդավայր | Ամֆիսա[2] |
Մահացել է | հունիսի 8, 2020 (101 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | գրող, դերասանուհի և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Peiraiko Theatro? |
Ասպասիա Պապաթանասիու (հուն․՝ Ασπασία Παπαθανασίου, ամուսնական ազգանունը՝ Մավրոմատի, հոկտեմբերի 20, 1918[1], Ամֆիսա[2] - հունիսի 8, 2020, Աթենք, Հունաստան), հույն դերասանուհի։
1940 թվականին ավարտել է Աթենքի ազգային թատրոնի թատերական դպրոցը։ Առաջին ելույթն ունեցել է 1941 թվականին, Մ․ Կոտոպուլիի թատրոնում (Աթենք)։ Եղել է Դիմադրության շարժման մասնակից։ 1953-1954 թվականներին խաղացել է Մ․ Կատրակիսի թատերախմբում, 1957 թվականից՝ Պիրեայի թատրոնում։ Լավագույն դերերից են՝ էլեկտրա (Սոֆոկլեսի «Էլեկտրա»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Խորհրդային Միությունում (1963-1964 թվականներին, 1967)։ 1960-ական թվականների վերջին, 1970-ական թվականների սկզբին ստեղծել է մեկ դերասանի թատրոն՝ ցուցադրելով տեսարաններ Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի ողբերգություններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Папатанасиу Аспасия // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.rizospastis.gr/story.do?id=3692291
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 129)։ |
|