Ասյա Պեկուրովսկայա
Ասյա Պեկուրովսկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուսուցչուհի, գրող, հիշատակագիր, բանասեր և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և Սթենֆորդի համալսարան |
Աշխատավայր | Ռիդ քոլեջ |
Ամուսին | Սերգեյ Դովլաթով |
Ասյա Մարկովնա Պեկուրովսկայա (ռուս.՝ Ася Марковна Пекуровская, անգլ.՝ Asya Pekurovskaya, փետրվարի 29, 1940, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս և ամերիկացի արձակագիր, բանասեր, հուշագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասյա Պեկուրովսկայան ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1966 թվականին։ Ապագա ամուսնու՝ գրող Սերգեյ Դովլաթովի հետ ծանոթացել է ԼՊՀ բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսում սովորելու ժամանակ՝ 1959 թվականի դեկտեմբերին (Դովլաթովը սովորել է ֆինն-ուգորյան բաժնում)։
1973 թվականին դստեր, մոր և քրոջ ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ[2]։ Անցել է Ստենֆորդի համալսարանում գրականագիտության դոկտորանտուրա (ABD): 1976-1983 թվականներին Ռիդ քոլեջում դասավանդել է գրականություն[3]։ Բնակվել է Պալո Ալտոյում և Գերմանիայում։
Սերգեյ Դովլաթովի և Իոսիֆ Բրոդսկու մասին հուշերի, «Կրքեր ըստ Դոստոևսկու» (ռուս.՝ «Страсти по Достоевскому», 2004) և «Էմմանուել Կանտի հերմետիկ աշխարհը» (2010) բանասիրական արձակի երկու գրքերի, «Spark the Stone Man» երեխաների համար գրքերի շարքի հեղինակ է[4]։ Դովլաթովի «Մասնաճյուղ» (ռուս.՝ «Филиал») վեպի հերոսուհի Տասյայի նախատիպն է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնողները՝ Մոտել Գերլովիչ Պեկուրովսկի(1906-1970)[5] և Աննա Դավիդովնա Պեկուրովսկայա[6],
- Քույրը՝ Գալինա Մարկովնա Պեկուրովսկայա (ծնվ.՝ 1950), Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի և Ֆինանսական ծառայությունների ամերիկյան քոլեջի շրջանավարտ, ֆինանսիստ,
- Առաջին ամուսինը (1960-1968)՝ Սերգեյ Դովլաթով, գրող, ամուսնությունը, ըստ էության, փլուզվել է 1962 թվականին,
- Դուստրը՝ Մարիա Պեկուրովսկայա (ծնվ.՝ 1970).
- Երկրորդ ամուսինը՝ Յոահիմ Լաուբշ (անգլ.՝ Joachim H. Laubsch, ծնվ.՝ 1939), ինֆորմատիկայի բնագավառի գիտնական։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Когда случилось петь С. Д. и мне (Сергей Довлатов глазами первой жены). СПб.: Symposium, 2001. — 430 с.
- Страсти по Достоевскому: механизм желаний сочинителя. М.: Новое литературное обозрение, 2004. — 601 с.
- Герметический мир Иммануила Канта: по ту сторону зрения и слуха. СПб.: Алетейя, 2010. — 566 с.
- Spark the Stone Man: Books 1—3. Pekasus, 2011.
- Спарк — каменный мальчик (книги 1—3). Pekasus, 2011.
- Непредсказуемый Бродский (из цикла Laterna Magica). СПб.: Алетейя, 2017. — 254 с.
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Nature of Referentiality in The Double // In: Dostoevski and the Human Condition after a Century. Edited by Alexej Ugrinsky, Frank S. Lambasa, Valija K. Ozolins. New York: Greenwood Press, 1986.
- Довлатов (плюс минус) миф. Исповедь // Грани. — 1999. — № 192. — С. 52—93.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пекуровская А. Когда случилось петь С.Д. и мне. — Симпозиум, 2001. — 430 с. Суперобложка.
- ↑ Первая жена Сергея Довлатова — о Петербурге сегодня и сорок лет назад
- ↑ Reed Magazine
- ↑ Ася Пекуровская: Я не могу себе представить, что Довлатов — большой писатель
- ↑ Преображенское еврейское кладбище
- ↑ Сергею Донатовичу Довлатову было бы 70
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Самый страшный «ночной кошмар» Иосифа Бродского. Рецензия на книгу Аси Пекуровской «„Непредсказуемый“ Бродский». Журнал «Дружба народов» № 1, 2018.