Ասյա Կազանցևա
Ասյա Կազանցևա Ася Казанцева | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1986 (37 տարեկան) Սոսնովիյ Բոր, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | գիտական լրագրող և գիտության մասսայականացնող |
Հաստատություն(ներ) | Հինգերորդ ալիք (Ռուսաստան), Mariinskaya Hospital?, Zdoroviye?, Ռոսիա 2, Troitskiy Variant?, Vokrug sveta? և Q25393536? |
Գործունեության ոլորտ | կոգնիտիվ գիտություններ |
Անդամակցություն | Q28667433? |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ (2008), Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (2018) և Բրիստոլի համալսարան (2021)[1] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և անգլերեն |
Գիտական ղեկավար | Matteo Feurra? |
Պարգևներ | |
Կայք | who-could-think.com |
Asya Kazantseva Վիքիպահեստում |
Ասյա Կազանցևա (ռուս.՝ Ася Казанцева, սեպտեմբերի 5, 1986, Սոսնովիյ Բոր, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտական լրագրող և գիտա-լուսավորական գրքերի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասյան ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ Մասնագիտությամբ կենսաբան է։ Հիմնական զբաղմունքը՝ գիտական լրագրությունն է[3]։
Ասյան աշխատել է մի շարք հեռուստահաղորդաշարերում, որոնք հեռարձակվել են ռուսական Россия-2 և "Прогресс" ալիքներով։ Նա հոդվածներ է գրել "Здоровье" ամսագրում, ինչպես նաև համագործակցել է "Троицкий вариант - Наука", Slon.ru, Mtrpl.ru, "Вокруг света", "Кот Шредингера" և այլ կայքերի հետ։
Գիտա-լուսավորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասյայի առաջին գիտա-լուսավորական գիրքը՝ "Ով կարող էր մտածել, կամ ինչպես է ուղեղը մեզ ստիպում անհեթեթություններ անել" (ռուս.՝ Кто бы мог подумать! Как мозг заставляет нас делать глупости"), 2014 թվականին դարձել է Լուսավորիչ (ռուս.՝ "Просветитель") մրցանակի դափնեկիրը։ 2016 թվականին, հրատարակվել է Ասյայի երկրորդ գիրքը՝ "Համացանցում որևէ մեկը սխալվում է։ Խնդրահարույց հարցերի գիտական հետազոտումը"(ռուս.՝ "В интернете кто-то неправ! Научные исследования спорных вопросов")։
Ասյա Կազանցևան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 7-ին Ասյան Երևանում կարդացել է "Էվոլյուցիա. Ի՞նչն է մնում անհասկանալի" (ռուս.՝ ""Эволюция: что тут непонятного?"") խորագրով դասախոսությունը[4]։
Նույն թվականի օգոստոսի 8-ին Ասյան հանդես է եկել Civilnet.TV հայկական առցանց հեռուստաալիքով, որտեղ խոսել է գիտա-լուսավորական շարժման և իր կենսագրության որոշ մանրամասների մասին[5]։