Ասյա Կազանցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասյա Կազանցևա
Ася Казанцева
Ծնվել էսեպտեմբերի 5, 1986(1986-09-05) (37 տարեկան)
Սոսնովիյ Բոր, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունգիտական լրագրող և գիտության մասսայականացնող
Հաստատություն(ներ)Հինգերորդ ալիք (Ռուսաստան), Mariinskaya Hospital?, Zdoroviye?, Ռոսիա 2, Troitskiy Variant?, Vokrug sveta? և Q25393536?
Գործունեության ոլորտկոգնիտիվ գիտություններ
ԱնդամակցությունQ28667433?
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ (2008), Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (2018) և Բրիստոլի համալսարան (2021)[1]
Տիրապետում է լեզուներինռուսերեն և անգլերեն
Գիտական ղեկավարMatteo Feurra?
Պարգևներ
Կայքwho-could-think.com
 Asya Kazantseva Վիքիպահեստում

Ասյա Կազանցևա (ռուս.՝ Ася Казанцева, սեպտեմբերի 5, 1986(1986-09-05), Սոսնովիյ Բոր, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտական լրագրող և գիտա-լուսավորական գրքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյան ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ Մասնագիտությամբ կենսաբան է։ Հիմնական զբաղմունքը՝ գիտական լրագրությունն է[3]։

Ասյան աշխատել է մի շարք հեռուստահաղորդաշարերում, որոնք հեռարձակվել են ռուսական Россия-2 և "Прогресс" ալիքներով։ Նա հոդվածներ է գրել "Здоровье" ամսագրում, ինչպես նաև համագործակցել է "Троицкий вариант - Наука", Slon.ru, Mtrpl.ru, "Вокруг света", "Кот Шредингера" և այլ կայքերի հետ։

Գիտա-լուսավորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյայի առաջին գիտա-լուսավորական գիրքը՝ "Ով կարող էր մտածել, կամ ինչպես է ուղեղը մեզ ստիպում անհեթեթություններ անել" (ռուս.՝ Кто бы мог подумать! Как мозг заставляет нас делать глупости"), 2014 թվականին դարձել է Լուսավորիչ (ռուս.՝ "Просветитель") մրցանակի դափնեկիրը։ 2016 թվականին, հրատարակվել է Ասյայի երկրորդ գիրքը՝ "Համացանցում որևէ մեկը սխալվում է։ Խնդրահարույց հարցերի գիտական հետազոտումը"(ռուս.՝ "В интернете кто-то неправ! Научные исследования спорных вопросов"

Ասյա Կազանցևան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 7-ին Ասյան Երևանում կարդացել է "Էվոլյուցիա. Ի՞նչն է մնում անհասկանալի" (ռուս.՝ ""Эволюция: что тут непонятного?"") խորագրով դասախոսությունը[4]։

Նույն թվականի օգոստոսի 8-ին Ասյան հանդես է եկել Civilnet.TV հայկական առցանց հեռուստաալիքով, որտեղ խոսել է գիտա-լուսավորական շարժման և իր կենսագրության որոշ մանրամասների մասին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]