Ասիմի Գոիտա
Ասիմի Գոիտա | |
Կրթություն՝ | Prytanée militaire de Kati?[1][2][3][…] և Combined Arms Military School in Koulikoro?[1][2][3][…] |
---|---|
Մասնագիտություն՝ | սպա |
Դավանանք | իսլամ[1][2][3][…] |
Ծննդյան օր | հավանաբար՝ 1983 |
Ծննդավայր | Բամակո, Մալի[1][2][3][…] |
Քաղաքացիություն | Մալի |
Ամուսին | Lala Diallo?[4] |
Ասիմի Գոիտա (ֆր.՝ Assimi Goita, հավանաբար՝ 1983, Բամակո, Մալի[1][2][3][…]), մալիացի ռազմական և պետական գործիչ, Մալիի ժողովրդի փրկության ազգային կոմիտեի նախկին նախագահը, ով 2020 թվականի պետական հեղաշրջումից հետո զավթել է իշխանությունը[6]։ Ավելի ուշ, կատարել է պետության նորընտիր նախագահի կալանք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոիտան ծնվել է 1983 թվականին[7] (Մալի), բանակային սպայի ընտանիքում։ 1992 թվականից հաճախել է միջնակարգ ռազմական դպրոց, նախքան զրահատանկային տեխնիկայի Քուլիկորո քաղաքի կադետի ուսումնարանը ավարտելը[7]։ Սովորել է նախապատրաստական դասընթացներ Ֆրանսիայում, Գերմանիայում։ Ամուսնացած է, և երեք երեխաների հայր։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոիտան Մալիի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման գնդապետն էր[8]։
2002-2008 թվականներին ծառայել է երկրի հյուսիսային անապատային մասում (Գաո, Քիդալ շրջաններ)՝ որպես բանակի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ[9]։
2008-2010 թվականներին եղել է Ալժիրի սահմանին տեղակայված շարժական մարտավարական խմբի հրամանատար։ Խմբի խնդիրը ահաբեկիչների և թմրավաճառների դեմ պայքարն էր[9]։
2011-2013 թվականներին եղել է գնդերից մեկի մատակարարման ստորաբաժանման ղեկավար։ Երկրի հյուսիս-արևելյան շրջաններում հաջողությամբ իրականացված առաջադրանքների և գործողությունների ընթացքում ինքնակամ ծառայության է անցել հատուկ ջոկատայինների կազմում։
2014-2015 թվականներին՝ գլխավոր շտաբում եղել է ցամաքային շտաբի օպերատիվ բաժնի պետ։
2016-2017 թվականներին գլխավորել է Սոֆարում տեղակայված հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումը[9]։ «Բարխան» գործողության շրջանակում համակարգել է մարտավարական խմբեր՝ Նիգերի և Բուրկինա-Ֆասոյի հետ սահմանին իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարելու համար։
Հեղաշրջման պահին եղել է արագ արձագանքման ուժերի գումարտակի հրամանատար (BASF)[9], զինված ուժերի առանձին ապստամբ մասերով կոալիցիայում[10]։
Զանգվածային բողոքի ակցիաներ Մալիում (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի օգոստոսի 19-ից Գոիտան ռազմական խռովության արդյունքում նշանակվել է ժողովրդի փրկության ազգային կոմիտեի, ապստամբների կազմակերպության նախագահ, որոնք խոստացել են նոր համընդհանուր ընտրություններ անցկացնել[11][12]։
Օգոստոսի 27-ին իրեն հռչակել է պետության ղեկավար[9]։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի հետ լուծարել է ռազմաքաղաքական մարմինը։ Մի քանի աշխարհազորայիններ նշանակվել են Մոկթար Ուանի կառավարությունում[13][14]։ Արդեն սեպտեմբերի 21-ին Գոիտան նշանակվել է Անցումային շրջանի փոխնախագահ։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել երդումը[15][16]։
Ժամանակավոր նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարության կազմում վերադասավորումների սկսվելուց հետո՝ 2021 թվականի մայիսի 25-ին, Գոիտան հայտարարել է անցումային նախագահ Բա Նդաուին և վարչապետ Մոկթար Ուանիի տապալման մասին[17] (նախօրեին նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Կատիի ռազմակայան[18])։
Մայիսի 28-ին Մալիի Սահմանադրական դատարանը գնդապետ Ասիմի Գոիտային հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ[19] մինչև անցումային գործընթացների ավարտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.jeuneafrique.com/1298487/politique/mali-qui-est-vraiment-assimi-goita-monsieur-non/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://koulouba.ml/institutions/le-president/assimi-goita-2/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.abamako.com/qui/profil.asp?id=1207
- ↑ https://www.afrik.com/epouse-du-colonel-assimi-goita-lala-diallo-enflamme-la-toile
- ↑ 5,0 5,1 https://afriquemagazine.com/assimi-goitaun-leader-discret-mais-ambitieux
- ↑ El coronel Assimi Goita, designado nuevo hombre fuerte de Mali tras el golpe
- ↑ 7,0 7,1 «Qui est Assimi Goïta, le chef de la junte au Mali – MALI CANAL». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «In Mali, Colonel Assimi Goita is put in charge of the rebels». Արխիվացված է օրիգինալից 2020-08-26-ին. Վերցված է 2021-06-09-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Кусов В.Г. «Ассими Гоита, глава государства Мали». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ https://www.bbc.co.uk/news/world-africa-53825673
- ↑ Mali Coup Leaders Pledge Democracy After Deposing President
- ↑ Mali Rebels Choose Col. Assimi Goita As Leader — Reports
- ↑ Mali : pourquoi le CNSP n’a-t-il pas encore été dissout ? | Afrique | DW | 19.10.2020
- ↑ Национальный комитет спасения народа#cite note-6
- ↑ Mali: le président de la transition, Bah N’Daw, a prêté serment
- ↑ Mali: un ancien ministre de la Défense désigné président de transition du Mali
- ↑ «Mali coup leader fires prime minister and president» (անգլերեն). Deutsche Welle. 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Mali : Bah N'Daw et Moctar Ouane arrêtés» (ֆրանսերեն). Jeune Afrique. 2021 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Mali's top court declares coup leader Goita as interim president | Reuters