Jump to content

Ասատուր Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասատուր Սարգսյան
Ծնվել էհունվարի 18, 1905(1905-01-18)
ԾննդավայրԿոռնիձոր, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 3, 1970(1970-10-03) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931)
Մասնագիտությունֆիզիոլոգ և ախտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1955)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ասատուր Աղայի Սարգսյան (հունվարի 18, 1905(1905-01-18), Կոռնիձոր, Հայաստան - հոկտեմբերի 3, 1970(1970-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1957)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասատուր Սարգսյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 18-ին (դեկտեմբերի 11-ին), Կոռնիձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտг։ 1933-1943 թվականներին՝ ՀԽՍՀ առժողկոմատի բուժվարչության պետ, 1943-1970 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբան, ֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ[1]։ 1956-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահը։

Աշխատանքները վերաբերում են որոշ մասնագիտական թունավորումների պատճառագիտության, ախտածնության և բուժման կլինիկական մահվան տևողության հարցում բարձունքային գործոնի նշանակության և այդ պայմաններում մա(սողական համակարգի, երիկամների, լյարդի և այլ օրգանների ֆունկցիոնալ վիճակի ու օրգանիզմի փոփոխական հակազդունակության (ռեակտիվություն) հարցերին[1]։

Ասատուր Սարգսյանը մահացել է 1970 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 407։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասատուր Սարգսյան» հոդվածին։