Jump to content

Առաջին ալիք (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին ալիք (այլ կիրառումներ)
«Առաջին ալիք» ԲԲԸ (Ռուսաստան)
ռուս․ Первый канал
🌐[www.1tv.ru]
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հեռարձակման գոտիՌուսաստան Ռուսաստան,
Հայաստան Հայաստան,
Ղազախստան Ղազախստան,
Բելառուս Բելառուս
Հեռարձակման լեզուռուսերեն
Պատկերի ֆորմատ576i 16:9, 14:9 (SDTV)
1080i (HDTV)
Հեռարձակման սկսման թվականապրիլի 1, 1995
(եթերի սկիզբ)
Փոխարինվել էՕստանկինոյի 1-ին ալիք (1991-1995)
Նախկին անվանումՌուսական հանրային հեռուստատեսություն (1995-2002)
ՍեփականատերՌուսաստանի Դաշնություն (75%)
Ազգային Մեդիա Խումբ (25%)[1]

Առաջին ալիք (ռուս.՝ Первый Канал) (մինչ այդ՝ 1995-2002 թթ․-ին՝ Ռուսական հանրային հեռուստատեսություն (ռուս․ Общественное российское телевидение, ОРТ)), Ռուսաստանի դաշնային հեռուստաալիք, երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկն է, Ռուսաստանի ամենամեծ դիտորդների քանակությամբ (ՌԴ բնակչության 98,8 %)[2][3]։ Հեռարձակվում է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնից։ 2011 թվականին հեռուստաընկերության շահույթը կազմել է 28,9 միլիարդ ռուբլի, զուտ եկամուտը՝ 2,8 միլիարդ ռուբլի։

Անալոգային եթերը իրականացվում է գունավոր հեռուստատեսության SECAM համակարգով՝ 14:9 ֆորմատով սովորական ալեհավաքների և կաբելային հեռուստաալիքների համար, և 16:9 ֆորմատով՝ թվային և արբանյակային հեռարձակման համար[4]։ 2003 թ. նոյեմբերից հեռուստաալիքն անցել է ստերեոֆոնիկ հեռարձակման[5]։

2012 թվականի դեկտեմբերի 24-ից Առաջին ալիքը սկսել է հեռարձակվել բարձր պարզության ֆորմատով (HD)[6]:

Առաջին ալիքի հեռարձակումը արտերկրում 1999-2002 թվականներին զբաղվել է «ՕՐՏ-միջազգային» ընկերությունը[7], իսկ 2002 թվականից սկսած՝ «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ԲԲԸ (ռուս.՝ Первый Канал. Всемирная сеть), որի հեռարձակումը սփռվում է ամբողջ աշխարհում։

Առաջին ալիքը մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլթիհամալիրի կազմ, և պարտադիր տարածվում է անվճար ՌԴ ողջ տարածքում՝ կաբելային և արբանյակային հարթակներում[8]։

Անալոգային հեռարձակումը այլ երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայում ստեղծվեց Prime հեռուստաալիքը` փոխարինելով Առաջին ալիքին։

2002 թվականի սեպտեմբերի 4-ին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Առաջին ալիքը փոխարինվեց «Առաջին Բալթիական» հեռուստաալիքով[9]։

2008 թվականի հունիսի 10-ից դադարեցվեց հեռուստաալիքի վերահեռարձակումը Ադրբեջանում[10][11][12][13]։

Վրաստանում հեռուստաալիքի անալոգային հեռարձակումը դադարեցվեց վրացական կառավարության որոշմամբ 2008 թվականին, Հարավօսեթական պատերազմից հետո[14]։ Միայն 2012 թվականի նոյեմբերի 6-ից հեռուստաալիքը վերսկսեց տարածվել Վրաստանի կաբելային ցանցերով[15][16][17]։

Հեռարձակումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի նոյեմբերի 1-ից, Հայաստանի հանդեպ մոտ 200.000 դոլարի պարտքի պատճառով կարճատև դադարից հետո[18][19], հեռուստաալիքը վերսկսեց լայնածավալ հեռարձակվումը Հայաստանի ամբողջ տարածքում «1TV» հեռուստաալիքի հաճախականությամբ[20][21][22][23]։ (Համաշխարհային ցանցի «1TVRUS — CIS» տարբերակ)։

2011 թվականի հունվարի 20-ից հեռուստաալիքի, ինչպես մեկ այլ ռուսական Կուլտուրա հեռուստաալիքի վերահեռարձակումը Հայաստանի մարզերում դադարեցվեց[24][25][26]։ Ներկայում հեռուստաալիքը հեռարձակվում է միայն Երևանի տարածքում, քանի որ մայրաքաղաքում վերահեռարձակելու թույլտվություն ստացած ընկերությունը մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մայրաքաղաքային սփռման համար հայտարարված մրցույթին։ Հեռուստաալիքը հեռարձակումը մարզերում վերսկսելու հնարավորություն կլինի միայն 2021 թվականին, երբ ՀՌԱՀ-ը կանցկացնի հերթական մրցույթը։

Առաջին ալիքի թվային հեռուստաընտանիքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալիքի կողմից ստեղծված այս հեռուստաալիքները հասանելի են կաբելային և արբանյակային հեռուստատեսության դիտորդների համար[27][28][29]։

  • «Дом кино» | Կինոյի տուն
  • «Музыка Первого» | Առաջինի երաժշտություն
  • «Время» | Ժամանակ
  • «Теленяня» | Հեռուստադայակ
  • «Телекафе» |Հեռուստասրճարան
  • «Карусель» | Կառուսել («ՎԳՏՌԿ»-ի հետ համատեղ)

Սեփականատերեր և ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի դրությամբ հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկվող փաթեթը պատկանում է պետությանը (51%), 25%-ը՝ Յուրի Կովալչուկին պատկանող «Ազգային մեդիախմբին», և 25%-ը՝ Ռոման Աբրամովիչին[30]։

1999 թվականից հեռուստաալիքի գլխավոր տնօրենը և գլխավոր պրոդյուսերն է Կոնստանտին Էռնստը[31]։ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը 2011 թվականից զբաղեցնում է Անատոլի Տորկունովը[32]։

Տարբերանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Национальная Медиа Группа(ռուս.)
  2. Реестр лицензий на деятельность по телерадиовещанию(չաշխատող հղում)(ռուս.)
  3. Перечень наименований зарегистрированных СМИ(չաշխատող հղում)(ռուս.)
  4. Лето в широком формате — Акции Первого — Первый канал Արխիվացված 2016-03-22 Wayback Machine(ռուս.)
  5. Ստերեոֆոնիկ հեռարձակում(ռուս.)
  6. Առաջին ալիքը սկսեց հեռարձակվել բարձր պարզության ֆորմատով(ռուս.)
  7. С сегодняшнего дня началось вещание нового спутникового телеканала «ОРТ — Международное»(ռուս.)
  8. Медведев утвердил список общедоступных теле- и радиоканалов(ռուս.)
  9. www.1tv.lv Արխիվացված 2013-05-08 Wayback Machine(ռուս.)
  10. Ռուսական հեռուստատեսության շուրջ վիճաբանությունը բաժանում է Ադրբեջանը
  11. С 00.00 11 июля будет прекращено вещание телеканала ОРТ на Азербайджан(չաշխատող հղում)(ռուս.)
  12. Азербайджан прекратил вещание российского Первого канала(ռուս.)
  13. Азербайджане прекращено иноязычное вещание на нацчастотах(ռուս.)
  14. Վրաստանում նախկինի պես արգելափակված են Ռուսաստանի հեռուստաալիքները և Համացանցի ru գոտին
  15. Российское телевидение вернулось в Грузию(ռուս.)
  16. Вернутся ли российские телеканалы в Грузию?(ռուս.)
  17. Վրաստանում վերսկսվել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
  18. «Ռուսական ալիքների խախտումների մասին կրկին հնչեցվեց ԱԺ-ում». ԿինոՊրես. 2023 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. Прекращение ретрансляции в Армении российского телеканала ОРТ не имеет политической подоплёки(ռուս.)
  20. ОРТ восстанавливает полномасштабное вещание в Армении(ռուս.)
  21. Վերականգնվելու է ռուսական Առաջին հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքով
  22. ОРТ возобновляет вещание в Армении на метровой волне(ռուս.)
  23. Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում դարձյալ կունենան մետրային հեռարձակում(չաշխատող հղում)
  24. Հայաստանի մարզերը զրկվել են ռուսական ОРТ եւ «Կուլտուրա» ալիքները դիտելու հնարավորությունից
  25. Քաղաքական և գովազդային հեռուստակրքեր
  26. ՕՌՏ-ն էլ արժանացավ ԱԼՄ-Ի բախտին
  27. Три года назад стартовал масштабный проект "Цифровое телесемейство Первого"(ռուս.)
  28. Цифровое Телесемейство — лидер тематического телевидения России(ռուս.)
  29. TVpedia: Цифровое телесемейство Первого канала(ռուս.)
  30. В Росимуществе «Первый канал» назвали худшей из госкомпаний(ռուս.)
  31. Константин Эрнст передал свои продюсерские полномочия Александру Файфману(ռուս.)
  32. Председателем совета директоров Первого канала стал ректор МГИМО(ռուս.)