Jump to content

Առաջարկություն (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջարկություն
ռուս.՝ Предложение
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
ԺանրՖարս
Ձևպիես մեկ գործողությամբ
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Առաջին ներկայացումապրիլի 12 (24), 1889
ԿերպարներՍտեպան Չուբուկով, Նատալյա Չուբուկովա և Իվան Լոմով
Հրատարակվել է1888

«Առաջարկություն» (ռուս.՝ «Предложение»), Անտոն Չեխովի պիեսը մեկ գործողությամբ, որը նա ավարտել է 1888 թվականի նոյեմբերին։ Առաջին անգամ բեմադրել է Մայրաքաղաքային արտիստական խմբակը 1889 թվականի ապրիլի 12-ին Սանկտ Պետերբուրգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները ծավալվում են Չուբուկովի կալվածքում։

«Առաջարկություն» բեմադրությունը Փոքր թատրոնում, Օլգա Ժևակինա – Նատալյա, Ալեքսանդր Պոտապով – Չուբուկով, Գլեբ Պոդգորոդինսկի – Լոմով

Իվան Վասիլևիչ Լոմովը գալիս է իր հարևանի՝ Ստեպան Ստեպանովիչ Չուբուկովի մոտ՝ խնդրելով նրա դստեր ձեռքը։ Չուբուկովը երջանիկ է, որ Լոմովը եկել է դրա, այլ ոչ թե պարտք վերցնելու համար, և կանչում է աղջկան։ Նատալյա Ստեպանովնայի հետ մենակ մնալուց հետո Իվան Վասիլևիչն սկսում է նախապես պատրաստված խոսքը, որում հիշատակում է նաև իբր Լոմովներին պատկանող Եզան Մարգագետինների մասին։ Բայց Նատալյա Ստեպանովնան վրդովված ընդհատում է նրան՝ պնդելով, որ այդ տարածքը պատկանում է Չուբուկովներին։ Սկանդալ է հասունանում։ Վեճին միացած Ստեպան Ստեպանովիչը Լոմովին դուրս է վռնդում տնից։

Իմանալով այցի նպատակը՝ Նատալյա Ստեպանովնան պահանջում է վերադարձնել Լոմովին։ Նա պատրաստ է ընդունել, որ Եզան Մարգագետինները պատկանում են Լոմովներին, և սկսում է շեղող խոսակցություն որսի մասին։ Բայց անմիջապես նոր վեճ է բռնկվում, թե ում որսորդական շունն ավելի լավը՝ Լոմովների Ուգադայը, թե Չուբուկովների Օտկատայը։ Վեճը վերսկսվում է նոր ուժով, երբ նրանց է միանում Ստեպան Ստեպանովիչը։ Լոմովն ուշագնաց է լինում, և հազիվ նա ուշքի է գալիս, Ստեպան Ստեպանովիչը արագ օրհնում է նրանց ամուսնությունը։ Նատալյա Ստեպանովնան և Լոմովը շարունակում են վիճել շների մասին։ «Դե, սկսվում է ընտանեկան երջանկությունը։ Շամպա՛յն»,– ավարտում է կատակերգություն Չուբուկովը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեպան Ստեպանովիչ Չուբուկով, կալվածատեր,
  • Նատալյա Ստեպանովնա, նրա դուստրը,
  • Իվան Վասիլևիչ Լոմով, Չուբուկովի հարևանը, առողջ, բայց շատ կասկածամիտ կալվածատեր։

Թատերական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաջարկություն» պիեսի հաջող հաջողություն է ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում և կարճ ժամանակում հայտնի դարձել ամբողջ Ռուսաստանի տարբեր փոքր քաղաքներում[1]։ Ալեքսանդր III թագավորը հավանել է պիեսը, երբ այն ներկայացվել է իր համար[2]։

  • 1935 – «33 ուշագնացություն» (ռուս.՝ «33 обморока»), Մերյերխոլդի անվան պետական թատրոն, ռեժ.՝ Վսևոլոդ Մեյերխոլդ, Լոմովի դերը կատարել է Իգոր Իլյինսկին, Ստեպան Ստեպանովիչի և Նատալյա Ստեպանովնայի դերերը՝ Վ․ Գրոմովը և Ե․ Լոգինովան համապատասխանաբար,
  • 1992 – «А чой-то ты во фраке?», Մոկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն
  • 2004 – «Հարսանիք, հարսանիք, հարսանիք» (ռուս․՝ «Свадьба, свадьба, свадьба!»), Ռուսաստանի Փոքր թատրոն, ռեժ․՝ Վիտալի Իվանով, նկարիչ՝ Ա․ Գլազունով, կոմպոզիտոր՝ Ա․ Իվանով,
  • 2010 – «Էրոսն ընդդեմ բիզնեսի» (ռուս․՝ «Эрос против бизнеса»), Վոլոգդայի կամերային դրամատիկական թատրոն, ռեժ․՝ Յակով Ռուբին,
  • 2011 թվականից – «ՄԻՖ» մոնոթատրոն, ռեժ․՝ Պյոտր Միրոնով, երեք մարդու փոխարեն դերերը կատարել է Ուկրաինայի վաստակավոր արտիստ Միխայիլ Ֆիցան,
  • 2017 – «Առաջարկություն», Արապուլի «HEAVEN&HELL» երիտասարդական դրամատիկական թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Չուխլանցև։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 – Ասա դա ֆիններեն (Sano se suomeksi), ռեժիսոր՝ Իրժո Նորտա[3], ֆիննական առաջին հնչուն ֆիլմը, Անտոն Չեխովի ստեղծագործության առաջին հնչուն էկրանավորումը
  • 1945 – Առաջարկություն (Marriage Proposal), ռեժիսոր՝ Բեուլախ Զախարի (TV, ԱՄՆ)
  • 1946 – Առաջարկություն (The Proposal, TV, Մեծ Բրիտաիա)[4]
  • 1953 – Առաջարկություն (Der Heiratsantrag, TV), ռեժիսոր՝ Bodo Schweykowski (ԳԴՀ)
  • 1954 – Հարսանիք (Il matrimonio), ֆիլմի կազմում, ռեժիսոր՝ Անտոնիո Պետրուչչի (Իտալիա)
  • 1957 – Առաջարկություն (The Proposal, TV, Ավստրալիա)
  • 1957 – Առաջարկություն / Oswiadczyny (TV, Լեհաստան), ռեժիսոր՝ Զբիգնև Կուզմինսկի (սերիալ «Հեռուստատեսային թատրոն»)
  • 1957 – Առաջարկություն / Oswiadczyny (TV, Լեհաստան), ռեժիսոր՝ Ստեֆան Դրևիչ (սերիալ «Հեռուստատեսային թատրոն»)
  • 1959 – Առաջարկություն (The Proposal, TV, Մեծ Բրիտանիա)
  • 1960 – Առաջարկություն (Der Heiratsantrag, TV, ԳՖՀ), ռեժիսորներ՝ Կուրտ Խորվիտղ, Էլիզաբեթ Քերն
  • 1965 – Առաջարկություն / Prosidba (TV, Հարավսլավիա), ռեժիսոր՝ Դենիել Մարուսիչ
  • 1967 – Առաջարկություն / Կարապի երգ / The Proposal/Swan Song (TV, ԱՄՆ, սերիալ «Նյու Յորքի հեռուստատեսային թատրոն»)
  • 1969 – Ընտանեկան երջանկություն (ԽՍՀՄ, նովել «Առաջարկություն»),
  • 1971 – Առաջարկություն / The Proposal (TV, Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Ռուդոլֆ Կարտիե (սերիալ «30-րոպեանոց թատրոն»)
  • 1972 – Խնամախոսություն / Kosinta (TV, Ֆինլանդիա, ըստ «Առաջարկություն» պիեսի)
  • 1974 – Առաջարկություն / Bracna ponuda (TV, Հարավսլավիա), ռեժիսոր՝ Դիմիտար Խրիստով
  • 1983 – Кое-что из губернской жизни (TV, ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Բորիս Գալանտեր (ֆիլմի սյուժեներից մեկը), դերերում՝ Տատյանա Դոգիլևա - Նատալյա Ստեպանովնա Չուբուկովա, Լև Դուրով - Չուբուկով, Յուրի Բոգատիրյով - Լոմով
  • 1993 – А чой-то ты во фраке? (TV, Ռուսաստան), ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելհաուզ (մյուզիքլ Անտոն Չեխովի «Առաջարկություն» պիեսի հիման վրա), երաժշտությունը՝ Սերգեյ Նիկիտինի
  • 1997 – 33 ուշագնացություն / 33 omdlenia (TV, Լեհաստան), ռեժիսոր՝ Զբիգնև Զապասևիչ (սերիալ «Հեռուստատեսային թատրոն)» (ըստ «Հոբելյան», «Արջ», «Առաջարկություն» պիեսների)
  • 2004 – Ձեռքի և սրտի առաջարկություն / La petición de mano (Իսպանիա), ռեժիսոր՝ Բեն Տեմպլե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meister (1988, 185) and Senelick (1985, 209).
  2. Meister (1988, 184).
  3. Sano se suomeksi
  4. The Proposal

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. П. Чехов. Собрание сочинений в пятнадцати томах. Том двенадцатый. М.: «Терра», 1999.
  • «Мейерхольд репетирует: В 2-х т.», т.2. М.: «Артист. Режиссёр. Театр». 1993.
  • Meister, Charles W. 1988. "The Proposal." In Chekhov Criticism: 1880 Through 1986. Jefferson NC: McFarland. 184-85.
  • Senelick, Laurence. 1985. "Chekhov on Stage." In A Chekhov Companion. Ed. Toby W. Clyman. Westport CT: Greenwood. 209-32.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]