Առաջարկություն (պիես)
Առաջարկություն ռուս.՝ Предложение | |
---|---|
![]() | |
Տեսակ | պիես մեկ գործողությամբ |
Ժանր | Ֆարս |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1888 |
Առաջին ներկայացում | ապրիլի 12 (24), 1889 |
Կերպարներ | Stepan Chubukov?, Natalya Chubukova? և Ivan Lomov? |
Հրատարակվել է | 1888 |
«Առաջարկություն» (ռուս.՝ «Предложение»), Անտոն Չեխովի պիեսը մեկ գործողությամբ, որը նա ավարտել է 1888 թվականի նոյեմբերին։ Առաջին անգամ բեմադրել է Մայրաքաղաքային արտիստական խմբակը 1889 թվականի ապրիլի 12-ին Սանկտ Պետերբուրգում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունները ծավալվում են Չուբուկովի կալվածքում։

Իվան Վասիլևիչ Լոմովը գալիս է իր հարևանի՝ Ստեպան Ստեպանովիչ Չուբուկովի մոտ՝ խնդրելով նրա դստեր ձեռքը։ Չուբուկովը երջանիկ է, որ Լոմովը եկել է դրա, այլ ոչ թե պարտք վերցնելու համար, և կանչում է աղջկան։ Նատալյա Ստեպանովնայի հետ մենակ մնալուց հետո Իվան Վասիլևիչն սկսում է նախապես պատրաստված խոսքը, որում հիշատակում է նաև իբր Լոմովներին պատկանող Եզան Մարգագետինների մասին։ Բայց Նատալյա Ստեպանովնան վրդովված ընդհատում է նրան՝ պնդելով, որ այդ տարածքը պատկանում է Չուբուկովներին։ Սկանդալ է հասունանում։ Վեճին միացած Ստեպան Ստեպանովիչը Լոմովին դուրս է վռնդում տնից։
Իմանալով այցի նպատակը՝ Նատալյա Ստեպանովնան պահանջում է վերադարձնել Լոմովին։ Նա պատրաստ է ընդունել, որ Եզան Մարգագետինները պատկանում են Լոմովներին, և սկսում է շեղող խոսակցություն որսի մասին։ Բայց անմիջապես նոր վեճ է բռնկվում, թե ում որսորդական շունն ավելի լավը՝ Լոմովների Ուգադայը, թե Չուբուկովների Օտկատայը։ Վեճը վերսկսվում է նոր ուժով, երբ նրանց է միանում Ստեպան Ստեպանովիչը։ Լոմովն ուշագնաց է լինում, և հազիվ նա ուշքի է գալիս, Ստեպան Ստեպանովիչը արագ օրհնում է նրանց ամուսնությունը։ Նատալյա Ստեպանովնան և Լոմովը շարունակում են վիճել շների մասին։ «Դե, սկսվում է ընտանեկան երջանկությունը։ Շամպա՛յն»,– ավարտում է կատակերգություն Չուբուկովը։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեպան Ստեպանովիչ Չուբուկով, կալվածատեր,
- Նատալյա Ստեպանովնա, նրա դուստրը,
- Իվան Վասիլևիչ Լոմով, Չուբուկովի հարևանը, առողջ, բայց շատ կասկածամիտ կալվածատեր։
Թատերական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Առաջարկություն» պիեսի հաջող հաջողություն է ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում և կարճ ժամանակում հայտնի դարձել ամբողջ Ռուսաստանի տարբեր փոքր քաղաքներում[1]։ Ալեքսանդր III թագավորը հավանել է պիեսը, երբ այն ներկայացվել է իր համար[2]։
- 1935 – «33 ուշագնացություն» (ռուս.՝ «33 обморока»), Մերյերխոլդի անվան պետական թատրոն, ռեժ.՝ Վսևոլոդ Մեյերխոլդ, Լոմովի դերը կատարել է Իգոր Իլյինսկին, Ստեպան Ստեպանովիչի և Նատալյա Ստեպանովնայի դերերը՝ Վ․ Գրոմովը և Ե․ Լոգինովան համապատասխանաբար,
- 1992 – «А чой-то ты во фраке?», Մոկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն
- 2004 – «Հարսանիք, հարսանիք, հարսանիք» (ռուս․՝ «Свадьба, свадьба, свадьба!»), Ռուսաստանի Փոքր թատրոն, ռեժ․՝ Վիտալի Իվանով, նկարիչ՝ Ա․ Գլազունով, կոմպոզիտոր՝ Ա․ Իվանով,
- 2010 – «Էրոսն ընդդեմ բիզնեսի» (ռուս․՝ «Эрос против бизнеса»), Վոլոգդայի կամերային դրամատիկական թատրոն, ռեժ․՝ Յակով Ռուբին,
- 2011 թվականից – «ՄԻՖ» մոնոթատրոն, ռեժ․՝ Պյոտր Միրոնով, երեք մարդու փոխարեն դերերը կատարել է Ուկրաինայի վաստակավոր արտիստ Միխայիլ Ֆիցան,
- 2017 – «Առաջարկություն», Արապուլի «HEAVEN&HELL» երիտասարդական դրամատիկական թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Չուխլանցև։
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1931 – Ասա դա ֆիններեն (Sano se suomeksi), ռեժիսոր՝ Իրժո Նորտա[3], ֆիննական առաջին հնչուն ֆիլմը, Անտոն Չեխովի ստեղծագործության առաջին հնչուն էկրանավորումը
- 1945 – Առաջարկություն (Marriage Proposal), ռեժիսոր՝ Բեուլախ Զախարի (TV, ԱՄՆ)
- 1946 – Առաջարկություն (The Proposal, TV, Մեծ Բրիտաիա)[4]
- 1953 – Առաջարկություն (Der Heiratsantrag, TV), ռեժիսոր՝ Bodo Schweykowski (ԳԴՀ)
- 1954 – Հարսանիք (Il matrimonio), ֆիլմի կազմում, ռեժիսոր՝ Անտոնիո Պետրուչչի (Իտալիա)
- 1957 – Առաջարկություն (The Proposal, TV, Ավստրալիա)
- 1957 – Առաջարկություն / Oswiadczyny (TV, Լեհաստան), ռեժիսոր՝ Զբիգնև Կուզմինսկի (սերիալ «Հեռուստատեսային թատրոն»)
- 1957 – Առաջարկություն / Oswiadczyny (TV, Լեհաստան), ռեժիսոր՝ Ստեֆան Դրևիչ (սերիալ «Հեռուստատեսային թատրոն»)
- 1959 – Առաջարկություն (The Proposal, TV, Մեծ Բրիտանիա)
- 1960 – Առաջարկություն (Der Heiratsantrag, TV, ԳՖՀ), ռեժիսորներ՝ Կուրտ Խորվիտղ, Էլիզաբեթ Քերն
- 1965 – Առաջարկություն / Prosidba (TV, Հարավսլավիա), ռեժիսոր՝ Դենիել Մարուսիչ
- 1967 – Առաջարկություն / Կարապի երգ / The Proposal/Swan Song (TV, ԱՄՆ, սերիալ «Նյու Յորքի հեռուստատեսային թատրոն»)
- 1969 – Ընտանեկան երջանկություն (ԽՍՀՄ, նովել «Առաջարկություն»),
- 1971 – Առաջարկություն / The Proposal (TV, Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Ռուդոլֆ Կարտիե (սերիալ «30-րոպեանոց թատրոն»)
- 1972 – Խնամախոսություն / Kosinta (TV, Ֆինլանդիա, ըստ «Առաջարկություն» պիեսի)
- 1974 – Առաջարկություն / Bracna ponuda (TV, Հարավսլավիա), ռեժիսոր՝ Դիմիտար Խրիստով
- 1983 – Кое-что из губернской жизни (TV, ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Բորիս Գալանտեր (ֆիլմի սյուժեներից մեկը), դերերում՝ Տատյանա Դոգիլևա - Նատալյա Ստեպանովնա Չուբուկովա, Լև Դուրով - Չուբուկով, Յուրի Բոգատիրյով - Լոմով
- 1993 – А чой-то ты во фраке? (TV, Ռուսաստան), ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելհաուզ (մյուզիքլ Անտոն Չեխովի «Առաջարկություն» պիեսի հիման վրա), երաժշտությունը՝ Սերգեյ Նիկիտինի
- 1997 – 33 ուշագնացություն / 33 omdlenia (TV, Լեհաստան), ռեժիսոր՝ Զբիգնև Զապասևիչ (սերիալ «Հեռուստատեսային թատրոն)» (ըստ «Հոբելյան», «Արջ», «Առաջարկություն» պիեսների)
- 2004 – Ձեռքի և սրտի առաջարկություն / La petición de mano (Իսպանիա), ռեժիսոր՝ Բեն Տեմպլե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Meister (1988, 185) and Senelick (1985, 209).
- ↑ Meister (1988, 184).
- ↑ Sano se suomeksi
- ↑ The Proposal
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- А. П. Чехов. Собрание сочинений в пятнадцати томах. Том двенадцатый. М.: «Терра», 1999.
- «Мейерхольд репетирует: В 2-х т.», т.2. М.: «Артист. Режиссёр. Театр». 1993.
- Meister, Charles W. 1988. "The Proposal." In Chekhov Criticism: 1880 Through 1986. Jefferson NC: McFarland. 184-85.
- Senelick, Laurence. 1985. "Chekhov on Stage." In A Chekhov Companion. Ed. Toby W. Clyman. Westport CT: Greenwood. 209-32.