Jump to content

Առանց փետուրների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց փետուրների
անգլ.՝ Without Feathers
ՀեղինակՎուդի Ալլեն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհումոր
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվմայիսի 12, 1975

Առանց փետուրների (անգլ.՝ Without Feathers), Վուդի Ալլենի էսսեների և պիեսների ժողովածուն, որը հրատարակել է Random House հրատարակչությունը 1975 թվականի մայիսի 12-ին։

Գիրքը տասը շաբաթում մտել է The New York Times-ի բեստսելլերների ցանկի մեջ[1]։ 2007 թվականին Random House-ը «Առանց փետուրների» պիեսի հետ մեկտեղ հրատարակեց Ալլենի երկու այլ հավաքածուներ («Կողմնակի ազդեցություններ» և «Հաշիվների նվազեցում»), որոնց ամբողջական անվանում եղավ՝ «The Insanity Defense»[2]:

2010 թվականին «Առանց փետուրների» հավաքածուն հրատարակվեց աուդիոգրքի տեսքով, որտեղ Վուդի Ալլենը ինքն է կարդում իր ստեղծագործությունները «Դրանց մեջ ներառելով Նյու Յորքի խոսելաձևը»[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի մեջ մտան տարբեր տարիներին ստեղծված էսսեներ, ինչպես նաև միաակտ պիեսներ՝ «Մահը» և «Աստված»։ Էսսեներից մի քանիսը հրապարակվեցին ավելի շուտ, քան այնպիսի հոդվածներ ինչպիսիք են՝ New Yorker, New Republic, Playboy, The New York Times (1972-1975 թվականներ)։

Ժողովածուի անվանումը ծագում է Էմիլի Դիքինսոնի «„Hope“ Is the Thing with Feathers» բանաստեղծությունից։ Այս կերպ «Առանց փետուրների» անվանումը նշանակում է անհուսության զգացում։ Միաժամանակ ինչպես նշում է Աննետտ Վերնբլադը, արդեն առաջին էսսեում այդ զգացողությունը «անհետանում» է։

Ինչպե՛ս է սխալվում Էմիլի Դիքինսոնը, հույսի փետուրներ չեն լինում։ Իսկ ահա իմ հորեղբայրը փետրավորվել է, և հիմա ես ստիպված եմ նրան տանել Ցյուրիխ հոգեբույժի մոտ։
- Վ. Ալլեն «Նամակագրական գրքերից»

Բացի այդ, Վերբլանդը ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Ալլենը այս ժողովածուում բավականին հեռացել է կատակերգական կերպարից (տխուր անհաջողակ), որին ավանդաբար բնորոշ է ոչ միայն հույսը, այլ նաև հավատը։ Հաճախակի Վերբանդը ուշադրություն է դարձնում, թե ինչպես է Ալլենը «խաղում նույնիսկ հավատի այնպիսի դասական օրինակների հետ, որոնցից է օրինակ՝ երբ Աբրահամը իր որդուն զոհաբերում է Աստծո թելադրանքով»։

Եվ Աբրահամը Իսահակին բերեց այնտեղ ու վառեց ողջակիզման խարույկը, և պատրաստվեց որդուն զոհաբերել, բայց վերջին պահին հայտնվեց ամենազորը և կանգնեցնելով Աբրահամին ասաց.

— Ի՞նչ ես դու անում, Աբրահամ։ Քեզ համար ամոթալի չե՞
Եվ պատասխանեց նրան Աբրահամը.
— Բայց դու ինքդ ասացիր, Տեր...

— Ի՞նչ թե ես ինչ եմ ասել։ Դու ի՞նչ է հավատում ես ամեն հիմարության, որոնք քեզ ասում են երազում
- Վ. Ալլեն «Կարմիր ծովի շքախումբը»

Esquire լրագրի կարծիքով, «Առանց փետուրների» պիեսը հանդիսանում է «երբևէ գրված գրքերից ամենածիծաղելին»[4]։

Գրքի հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն լեզվով

Ռուսերեն լեզվով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert E. Kapsis Woody Allen: Interviews, Revised and Updated. — Univ. Press of Mississippi, 2016. — С. 25. — 352 с. — ISBN 9781496804426
  2. Janet Maslin (2007 թ․ հունիսի 14). «You Were Expecting Maybe Tragedy?» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Now you can listen to Woody Allen's 'Without Feathers' read by Woody» (անգլերեն). Los Angeles Times. 2010 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  4. «The Funniest Lines From The Funniest Book Ever Written» (անգլերեն). Esquire. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richard Alan Schwartz, Without Feathers, Woody, from Antz to Zelig: A Reference Guide to Woody Allen's Creative Work, 1964-1998, 2000, ISBN 9780313311338։
  • Annette Wernblad, Brooklyn is Not Expanding: Woody Allen's Comic Universe, 1992, ISBN 9780838634486։