Առանխուեսի թագավորական պալատ
Առանխուեսի թագավորական պալատ | |
---|---|
Բնօրինակ անվանում Palacio Real de Aranjuez | |
Թագավորական պալատի գլխավոր մուտքը | |
Դիրք | Առանխուես Իսպանիա |
Կոորդինատներ DMS | 40°02′10″ հս․. լ. 3°36′29″ ամ. ե.HGЯO |
Կառուցվել է | 17-րդ դար |
Ճարտարապետ | Խուան Բաուտիստա դե Տոլեդո Խուան դե Էռերա |
Ճարտարապետական ոճ(եր) | Բառոկո |
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն | |
Պաշտոնական անուն Aranjuez Cultural Landscape | |
Տեսակ | Մշակութային հուշարձան |
Չափանիշ | ii, iv |
Նախագծվել է | 2001 |
Մաս է կազմում | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Գրանցահամար | 1044[1] |
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան | |
Պաշտոնական անվանում՝ Palacio Real de Aranjuez | |
Տեսակ | Անշարժ |
Չափանիշ | Հուշարձան |
Դուրս է բերվել | 1931 |
Գրանցահամար | RI-51-0001063 |
Առանխուեսի թագավորական պալատ (իսպ.՝ Palacio Real de Aranjuez), իսպանական թագավորների պալատ Առանխուես քաղաքում, Մադրիդից 48 կմ հարավ, Իսպանիա։ Պալատը բաց է հասարակության համար որպես թագավորական տեսարժան վայրերից մեկը։ 1931 թվականին ճանաչվել է որպես Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է ամբողջ 17-րդ դարում՝ հիմնականում որպես պատասխան Վերսալին։ Շինարարության ավարտից հետո պալատի վերջնական տեսքը քիչ ընդհանրություն ուներ նախագծի հետ, որն արժանացել էր Ֆիլիպ II-ի հավանությանը։ Պալատի շուրջբոլորը լայնարձակ զբոսայգի է․ որտեղ ցուցադրվում են նաև այն նավերը, որոնցով թագավորական ընտանիքի անդամները սիրում էին զբոսնել Տախո գետի վրա։ Ֆիլիպ II-ը պալատի կառուցումը հանձնարարեց ճարտարապետ Խուան Բաուտիստա դե Տոլեդոյին, ում հետո փոխարինեց Խուան դե Էռերան, ով արդեն նման փորձ ուներ՝ կառուցելով Էլ Էսկորիալը։
Բուրբոնների՝ իշխանության գլուխ գալով, իսպանական թագավորների ամառային նստավայրը տեղափոխվեց Լա Գրանխա պալատ՝ Սան Իլդեֆոնսո։ 2001 թվականին Առանխուեսի համալիրը մտավ Համաշխարհային ժառանգության հուշարձանների մեջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Առանխուեսի թագավորական պալատ
-
Լա Ռիա
-
Կասա դե Լաբրադորի ճակատային մասը հետևից
-
Արևելյան ճակատ
-
Պալատի սենյակներից մեկը
-
Ներքին հարդարանք
-
Narcissus շատրվանը Արքայազնի այգում
-
Չինական կիոսկները Արքայազնի այգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aranjuez Cultural Landscape
- ↑ «Իսպանիայի պատմամշակութային հուշարձաններ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-08-22 Wayback Machine
- Պալատի պատմությունը
- Առանխուեսի թագավորական պալատի այգին, ուղեցույց Արխիվացված 2007-10-17 Wayback Machine
- Առանխուեսի թագավորական պալատի նկարներ
- Palacio Real de Aranjuez, horarios y precios 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանխուեսի թագավորական պալատ» հոդվածին։ |