Jump to content

Առագաստաթիթեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առագաստաթիթեռներ
Առագաստաթիթեռներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Ընտանիք Առագաստաթիթեռներ
Լատիներեն անվանում
Papilionidae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 117268
NCBI 7143

Աառագաստաթիթեռներ, առագաստավորներ (լատին․՝ Papilionidae), թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների ընտանիք։

Հայտնի է մոտ 530, Հայաստանում՝ 5 (այլ տվյալներով՝ 7) տեսակ՝ մնեմոզինա (Parnassius mnemosyne), ալեքսանոր (Papilio aletanor), ապոլլոն, մախաոն, պոդալիրիուս և այլն։

Խոշոր թիթեռներ են։ Ունեն վառ գունավորում՝ ոսկեգույնից դեղնականաչ։ Տեսակների մեծ մասին բնորոշ է սեռական երկձևությունը։ Որոշ տեսակների հետին թևերն ունեն նեղ ու երկար ձգված պոչիկներ։ Մսալի, գլանաձև թրթուրները գլխի հետևի մասում կրում են հատուկ գեղձ, որից գրգռման դեպքում դուրս է ցցվում նարնջագույն եղանիկ և տհաճ հոտ արձակում (թրթուրի համար պաշտպան, միջոց է)։ Հարսնյակն անկյունավոր է՝ գոտևորված մետաքսաթելով, որով ամրանում է հիմնանյութին։ Ամենաերկարակյաց թիթեռներից են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առագաստաթիթեռներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առագաստաթիթեռներ» հոդվածին։