Պոդալիրիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոդալիրիուս
Թիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թիթեռներ
Ընտանիք Առագաստավորներ
Լատիներեն անվանում
Iphiclides podalirius
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պոդալիրիուս (լատին․՝ Iphiclides podalirius), առագաստավորների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Խոշոր և գեղեցիկ թիթեռ է, թևերի բացվածքը՝ 62-72 մմ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բաց դեղնավուն ընդհանուր գունավորման վրա դասավորված են սեպաձև լայնակի շերտեր։ Հետին թևերը կրում են բավական լավ արտահայտված երկար պոչիկներ։ Թրթուրը կանաչավուն է՝ դեղին կողքային թեք Պորչինսկրս ժայռային մողես Պտղակերներ, սալորենու (1) և խնձորենու (2) պտղակերի թրթուրը և թիթեռը գծերով։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է վարդազգիների տերևներով, սակայն վնասն աննշան է։ Հարսնյակը գորշ դեղնավուն է։ Տարեկան տալիս է 2 ոչ լրիվ սերունդ։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիթեռի թռիչքը՝ մայիս-հունիսին և հուլիս-օգոստոսին՝ պտղատու այգիներում, անտառի բացատներում, ցածր անտառային զանգվածներում։ Ձմեռում է հարսնյակը։ Նվազող տեսակ է, ունի 2-րդ կարգավիճակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոդալիրիուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոդալիրիուս» հոդվածին։