Ապտեեգի փողոց
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղատան փողոց (այլ կիրառումներ)
Ապտեեգի փողոց էստ․՝ Apteegi tänav | |
---|---|
Ապտեեգի փողոցը Վենե փողոցի կողմից | |
Երկիր | Էստոնիա |
Գտնվում է | Տալլին |
Ապտեեգի փողոց (էստ․՝ Apteegi tänav - «դեղատան փողոց»), փողոց Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի պատմական թաղամասում, Վենե փողոցի և Ռատուշայի հրապարակի մեջտեղում։
Փողոցը ձևավորվել է XIII դարում քաղաքի ընդարձակման արդյունքում։ Հիշատակվում է 1363 թվականին որպես «վանականների մոտ տանող փողոց»։
1364 թվականին փողոցը անվանել են դերձակային, քանի որ այդ ժամանակ փողոցի ամբողջ երկայնքով գտնվում էին դերձակների տներն ու արհեստանոցները։ 1602-1603 թթ. տարածված վարակի հետևանքով փողոցի դերձակների արհեստանոցները փակվեցին և 1603 թվականին այն ստացավ ներկայիս անվանումը։ Դեղատան փողոց անվանումը առաջացել է, քանի որ փողոցում բացվել էր Եվրոպայի ամենահին դեղատներից մեկը՝ Քաղաքապետարանի դեղատունը։