Աշոտ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Մարգարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2017 փետրվարի 6 - 2017 հուլիսի 4
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետի օգնական
2016 հոկտեմբերի 18 - 2017 փետրվարի 6
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության վարչապետի օգնական
2014 հունվար - 2016 հոկտեմբերի 18
 
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1989(1989-10-14) (34 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Արմեն Մարգարյան

Աշոտ Արմենի Մարգարյան (հոկտեմբերի 14, 1989(1989-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և պետական գործիչ, Արցախի Հանրապետության վարչապետի օգնական (2014-2016)[1], Հայաստանի վարչապետի օգնական (2016 հոկտեմբեր 18 - 2017 փետրվար 6)[2]։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2017 թ․փետրվար -2017-հուլիս[3]։ 2017 թ․ սեպտեմբերից Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի պատասխանատու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ 2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ստանալով ավագ սերժանտ կոչումը։ 2016 թվականի ապրիլին որպես կամավոր զորագրվել է պաշտպանության բանակ, իրականացրել մարտական ծառայություն[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը։ 2006-2012 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոնդոնի LSI ուսումնական կենտրոնում անցել է մասնագիտական թարգմանության դասընթացներ։ 2012-2013 թվականներին «Լույս Արխիվացված 2018-10-24 Wayback Machine» կրթաթոշակի ծրագրի շրջանակներում Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում ստացել է քաղաքականության, անվտանգության և ինտեգրացիայի մագիստրոսի կոչում։ 2015 թվականին հունվար-հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ[5]։ 2016 թվականին Հայաստանի դիվանագիտական դպրոց ում վերապատրաստվել է միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 հունիս-հոկտեմբեր, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն, հյուպատոսի օգնական, փորձաշրջան։
  • 2013 հունիս-սեպտեմբեր, Միացյալ Թագավորությունում Պաղեստինի ներկայացուցչություն, հետազոտական փորձաշրջան։
  • 2014-2016 - Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի համանախագահ, Երեւանյան գրասենյակի տնօրեն։
  • 2014-2016 - Արցախի Հանրապետության վարչապետի օգնական։
  • 2016 հոկտեմբերի 18 - 2017 փետրվարի 6 ՀՀ վարչապետի օգնական։
  • 2017 թ․ փետրվարի 6 - 2017 հուլիսի 4 ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
  • 2017 թ․ սեպտեմբերից Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի պատասխանատու։

Հասարակական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-ին մասնակցել է «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որտեղ նախաձեռնել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարանի նյութերի հինգ լեզուներով թարգմանությանը ՝ դրանք հասանելի դարձնելով օտարերկյա այցելուների համար[6]։ «Արցախի մարդիկ» նախաձեռնության հեղինակն է, որն իրենից Արցախի մարդկանցով ու բնակավայրերով ֆոտոպատմությունների շարք է ներկայացնում։ Այս նախաձեռնության կարգախոսն է` «Արցախը հայկական հող է և անկախ պետություն, ոչ թե հակամարտություն»։ Ներկայումս էջն ունի ավելի քան 12.500 հետևորդ՝ Հայաստանից և Սփյուռքից[7]։ Հանդիսանում է «Փայտփորիկներ» և մի շարք այլ հասարակական-սոցիալական նախաձեռնությունների հեղինակ (2014 թ. հունվարի 28)[8] : 2016 թվականին հիմնադրել է «Շելթր Քնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը սոցիալական նշանակություն ունեցող ծրագիր է և նպատակ ունի ապահովելու կացարանով միջին ու միջինից ցածր եկամտաբերություն ունեցող ընտանիքներին։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու տասնյակից ավելի գիտական և վերլուծական հոդվածներ հայաստանյան և միջազգային մամուլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշոտ Մարգարյանի կենսագրություն, ԼՂՀ կառավարության աշխատակազմի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  2. «Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական tert.am». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  3. Աշոտ Մարգարյանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ sputnik.am
  4. Առաջնագծի զինվորները. մաս 6 (լուսանկարներ), hetq.am
  5. Մարգարյանի կենսագրություն, ԼՂՀ կառավարության աշխատակազմի պաշտոնական կայք
  6. Հաջողության պատմություններ. Աշոտ Մարգարյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի օգնական(չաշխատող հղում)
  7. Արցախի մարդիկ. աշխարհը կծանոթանա նրանց հետ(չաշխատող հղում)
  8. Արցախն աշխարհին է ներկայանում նոր բրենդով