Աշոտ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Մարգարյան
Դրոշ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2017 փետրվարի 6 - 2017 հուլիսի 4
Դրոշ
ՀՀ վարչապետի օգնական
2016 հոկտեմբերի 18 - 2017 փետրվարի 6
Դրոշ
Արցախի Հանրապետության վարչապետի օգնական
2014 հունվար - 2016 հոկտեմբերի 18
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1989(1989-10-14) (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Արմեն Մարգարյան

Աշոտ Արմենի Մարգարյան (1989 հոկտեմբերի 14, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ հասարակական և պետական գործիչ, Արցախի Հանրապետության վարչապետի օգնական (2014-2016)[1], Հայաստանի վարչապետի օգնական (2016 հոկտեմբեր 18 - 2017 փետրվար 6)[2]: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2017 թ․փետրվար -2017-հուլիս[3]: 2017 թ․ սեպտեմբերից Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի պատասխանատու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում, Հայկական ԽՍՀ: 2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ստանալով ավագ սերժանտ կոչումը: 2016 թվականի ապրիլին որպես կամավոր զորագրվել է պաշտպանության բանակ, իրականացրել մարտական ծառայություն[4]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը: 2006-2012 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոնդոնի LSI ուսումնական կենտրոնում անցել է մասնագիտական թարգմանության դասընթացներ: 2012-2013 թվականներին «Լույս» կրթաթոշակի ծրագրի շրջանակներում Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում ստացել է քաղաքականության, անվտանգության և ինտեգրացիայի մագիստրոսի կոչում: 2015 թվականին հունվար-հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ[5]: 2016 թվականին Հայաստանի դիվանագիտական դպրոցում վերապատրաստվել է միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 հունիս-հոկտեմբեր, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն, հյուպատոսի օգնական, փորձաշրջան:
  • 2013 հունիս-սեպտեմբեր, Միացյալ Թագավորությունում Պաղեստինի ներկայացուցչություն, հետազոտական փորձաշրջան:
  • 2014-2016 - Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի համանախագահ, Երեւանյան գրասենյակի տնօրեն:
  • 2014-2016 - Արցախի Հանրապետության վարչապետի օգնական:
  • 2016 հոկտեմբերի 18 - 2017 փետրվարի 6 ՀՀ վարչապետի օգնական:
  • 2017 թ․ փետրվարի 6 - 2017 հուլիսի 4 ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Հասարակական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-ին մասնակցել է «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որտեղ նախաձեռնել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարանի նյութերի հինգ լեզուներով թարգմանությանը ՝ դրանք հասանելի դարձնելով օտարերկյա այցելուների համար[6]: «Արցախի մարդիկ» (Humans of Artsakh) նախաձեռնության հեղինակն է, որն իրենից Արցախի մարդկանցով ու բնակավայրերով ֆոտոպատմությունների շարք է ներկայացնում: Այս նախաձեռնության կարգախոսն է` «Արցախը հայկական հող է և անկախ պետություն, ոչ թե հակամարտություն»: Ներկայումս էջն ունի ավելի քան 12.500 հետևորդ՝ Հայաստանից և Սփյուռքից [7]: Հանդիսանում է «Փայտփորիկներ» (Woodpeckers Wood Toys) և մի շարք այլ հասարակական-սոցիալական նախաձեռնությունների հեղինակ (2014 թ. հունվարի 28)[8] : 2016 թվականին հիմնադրել է «Շելթր Քնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը սոցիալական նշանակություն ունեցող ծրագիր է և նպատակ ունի ապահովելու կացարանով միջին ու միջինից ցածր եկամտաբերություն ունեցող ընտանիքներին:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու տասնյակից ավելի գիտական և վերլուծական հոդվածներ հայաստանյան և միջազգային մամուլում:

Սոցիալական մեդիայում ներկայացվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]