Աննա Նորդլանդեր
Աննա Նորդլանդեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1843[1] |
Ծննդավայր | Սկելլեֆտեա, Վեստերբոտեն, Շվեդիա[1] |
Վախճանվել է | ապրիլի 28, 1879[1] (36 տարեկան) կամ 1877[2] |
Մահվան վայր | Jakob and Johannes parish, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Fruntimmersavdelningen vid Kungliga Akademien? |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարչուհի |
Պարգևներ | |
Հայր | Nils Nordlander? |
Anna Nordlander Վիքիպահեստում |
Աննա Նորդլանդեր (շվեդ.՝ Anna Nordlander, մարտի 26, 1843[1], Սկելլեֆտեա, Վեստերբոտեն, Շվեդիա[1] - ապրիլի 28, 1879[1] կամ 1877[2], Jakob and Johannes parish, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Նորդլանդերը ծնվել է 1843 թվականին Սկելեֆտեայում, քահանա Նիլս Նորդլանդերի և Աննա Մարիա Էստրինների ընտանիքում։ Նա հինգ երեխաներից ամենակրտսերն էր, սովորում էր տնային դաստիարակչուհու մոտ։ Նրա հայրը սիրում էր նկարել մասնավոր անձանց համար, մասնավորապես, պահպանվել էր նրա կատարած Նիլս Ստրյոմի դիմանկարը, որն այժմ պահվում է Շելլեֆետո եկեղեցու արխիվում։
19-րդ դարի կեսերին կանանց հիմնական զբաղմունքը ավանդաբար համարվում էր տունը և տնային տնտեսությունը, բայց Աննա Նորդլանդերը որոշեց զբաղվել արվեստով։ 1866 թվականին նա ընդունվեց Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, երբ ակադեմիան բաց էր կանանց համար։ Ակադեմիան ավարտելուց հետո նա ուսումը շարունակեց Բրյուսելում Ժան-Ֆրանսուա Պորտալսի մոտ և Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ 1875 թվականից մոր հետ միասին նա բնակվում էր Ստոկհոլմում, որտեղ բացեց իր սեփական ստուդիան։ Աննա Նորդլանդերի ոճը հիմնականում դիմանկարներն էին, բնություն, ժողովրդական և դիցաբանական մոտիվներով աշխատանքները, ներառյալ նկարներ սաամների կյանքից, որոնց նախկինում ոչ ոք չէր նկարել։
Աննան բավականին վաղ մահացավ, նա գրեթե 36 տարեկան էր։ Կենդանության ընթացքում նրա գործերը առանձնապես պահանջարկ չունեին, նրա նկարների նկատմամբ հետաքրքրություն առաջացավ նրա մահից շուրջ մեկ դար անց՝ 1990-ականներին։ Այս հետաքրքրության ալիքի վրա 1995 թվականին հիմնադրվեց Աննա Նորդլանդի թանգարանը, որպես Շելլեֆետո թանգարանի մի մաս։ Նրա աշխատանքներից շուրջ 40-ը պահվում են այստեղ։ Նրա նկարները ցուցադրվում են նաև Շվեդիայի ազգային թանգարանի պատկերասրահում։ Ի պատիվ Աննա Նորդլանդների, հիմնադրվել է մրցանակ, որը շնորհվում է երկու տարին մեկ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Պատմական հագուստով աղջիկը»
-
«Ծառ»
-
«Երկու սահորդներ»
-
«Օրորոցի մոտ»
-
«Հյուսիսային բնապատկեր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbro Werkmäster (1993). Anna Nordlander och hennes samtid. Uppsala: Almqvist & Wiksell. ISBN 91-86072-18-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Նորդլանդեր» հոդվածին։ |
|