Աննա Կոշմալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կոշմալ
Ի ծնե անուն՝Анна Сергіївна Кошмал
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 22, 1994(1994-10-22) (29 տարեկան)
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինա
Քաղաքացիություն՝{{{2}}} Ուկրաինա
Մասնագիտություն՝Դերասանուհի
Կարիերա՝2011 թ. - մեր օրեր
IMDb։ID 5637589

Աննա Սերգեևնա Կոշմալ (ուկրաիներեն՝ Анна Сергіївна Кошмал; հոկտեմբերի 22, 1994(1994-10-22)[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի կինոդերասանուհի։ Ճանաչվել է «Խնամիներ» հեռուստասերիալի հինգերորդ և վեցերորդ եթերաշրջաններում խաղացած Ժենյա Կովալյովայի դերի շնորհիվ, որի համար երկու անգամ արժանացել է ուկրաինական «Տելետրիումֆ» հեռուստատեսային մրցանակին։ Նկարահանվել է նաև ուկրաինական հանրահայտ «Սաշկա», «Լավ տղան», «Միլիոնանոց գյուղը» (1-ին և 2-րդ եթերաշրջաններ) սերիալների գլխավոր դերերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիևում՝ 1994 թվականին հոկտեմբերի 22-ին։ Հայրը՝ Սերգեյ Կոշմալը, զինվորական է, մայրը՝ Թամարա Կոշմալը, ուսուցչուհի, ունի ավագ եղբայր՝ Սերգեյը։ Մանկուց զբաղվել է պարարվեստով, սկզբում՝ բալետով, ապա պարահանդեսային, ավելի ուշ՝ սպորտային պարերով։ Զբաղվել է վոկալով, հաճախել է երաժշտական դպրոց։ 2010 թվականին, ծնողների կամքին հակառակ, ովքեր դժգոհ էին իրենց դստեր ընտրությունից, ընդունվել է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանը։ 2011 թվականին16 տարեկանում նրան վստահվել է Ժենյա Կովալյովայի դերը ռուս-ուկրաինական հանրահայտ կատակերգական «Խնամիներ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում։ Աննա Կոշմալը մարմնավորել է բարդ խառնվածք ունեցող, անցումային տարիքում գտնվող գոթ-աղջկա դերը, ում ծնողները ամռանը թողել էին երկու տատիկների և մեկ պապիկի խնամքին, ընդ որում՝ աղջիկը նրանց երկար տարիներ չէր տեսել։ Որպեսզի իր կերպարին համապատասխան լինի, նա ստիպված եղավ սև ներկել իր վարսերը։ Աշխատանքը «Խնամիներ»-ում արժանացավ ուկրաինական «Տելետրիումֆ» հեռուստատեսային մրցանակին՝ «Հեռուստաֆիլմի/ սերիալի դերասանուհի» անվանակարգում։ 2012-2013 թվականներին Կոշմալը նկարահանվել է հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանում, որի արդյունքում կրկին հավակնել է«Տելետրիումֆ»-ին։ «Խնամիներ»-ում Աննա Կոշմալը աչքի է ընկել ոչ միայն դերասանական խաղով. Ֆյոդոր Դոբրոնրավովի հետ զուգերգով նա կատարել է «Իմ օրացույց» (5-րդ եթերաշրջան), «Ամեն ինչ կրկնվում է» և «Ուրախ տխրություն» (երկուսն էլ՝ 6-րդ եթերաշրջանում) երգերը, իսկ մենակատարմամբ՝ «Երազներ» և «Իմ փոքրիկ նվագախումբ» երգերը, որոնք հնչում են նաև վեցերորդ եթերաշրջանում։ Աշխատանքը «Խնամիներ»-ում ստիպված էր համատեղել դասերի հետ էստրադային-կրկեսային ուսումնարանում։ Դասավանդողները, գիտենալով Աննայի զբաղվածությունը կինեմատոգրաֆիայում, ըմբռնումով էին մոտենում նրա՝ դասերին հաճախելիության գրաֆիկին։

«Խնամիներ»-ում աշխատանքը ավարտելուց հետո Աննա Կոշմալը ստացավ ուկրաինական մելոդրամիկ «Սաշկա» հեռուստասերիալի գլխավոր դերը։ Այնուհետև գլխավոր դերեր եղան «Մի դրժիր» հեռուստասերիալում, «Երբ կբացվի արշալույսը» մելոդրամիկ հեռուստասերիալում։ Կատակերգական «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր հերոսի եղբոր աղջկա դերը։

2012 թվականին նկարահանվել է Ռենատա Շտիֆելի «Ես ապրում եմ քեզ համար» («Я живу для тебя») տեսահոլովակում։

2014 թվականին նկարահանվել է Ալյոնա Վիննիցկայայի «Նվիրում» («Подария»)տեսահոլովակում։

2017 թվականի ընթացքում նրա մասնակցությամբ հեռուստաէկրան բարձրացան «Թիթեռի պարը», «Ժողովրդի ծառան», «Բալերինա», «Դուստր-խորթ մայր», «Խաչմերուկ», «Դաշա» և «Միլիոնանոց գյուղը-2» սերիալները։ Աննա արդարացիորեն համարվում է ուկրաինական ամենահանրահայտ և պահանջված երիտասարդ դերասանուհիներից մեկը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011-2012 ս Խնամիներ 5—6 Свати 5—6 Ժենյա Կովալյովա
2013-2014 ս Սաշկա Сашка Սաշա Կովալենկո
2014 ֆ Երբ կբացվի արշալույսը Когда наступит рассвет Դաշա Պրադեդ, Սոֆիի դուստրը
2015 ս Ժողովրդի ծառան Слуга народу Նատաշա, Վասիլիի բարեկամուհին
2015-2016 ս Մի դրժիր Не зарікайся Սվետլանա Մատվիենկո, Լյուդմիլայի դուստրը
2015 ս У Երկիրը Країна У էպիզոդիկ դեր (124 սերիա)
2016 ս Մոռացիր և հիշիր Забудь і згадай մանկատան դաստիարակչուհի
2016 ֆ Ծեր ջրաղացպանի հեքիաթը Казка старого мельника Կրիստինա
2016 ս Տանտիրուհին Хазяйка Եկատերինա
2016 ֆ Էքսպրես-գործուղում Експрес-відрядження Իրինա, Կատյայի քույրը
2016 ս Միլիոնանոց գյուղը Село на мільйон Կատյա
2016 ֆ Նադեժդայի նամակը Лист Надії Մաշա/ Տանյա
2016 ս Կյանքի ճանապարհին На лінії життя Պացիենտ Իրա 29-րդ, 30-րդսերիաներ
2017 ֆ Խաչմերուկներ Перехрестя Մայա, Վերբովի դուստրը
2017 ս Լավ տղան Хороший хлопець Դաշա
2017 ս Ժողովրդի ծառան 2. սիրուց մինչև իմպիչմենտ Слуга народу 2 от любви до импичмента Նատաշա, Վասիլիի բարեկամուհի (24-րդ սերիա) Վասիլիի հիշողությունները
2017 ֆ Թիթեռի պար Танець метелика Լեսյա
2017 ս Միլիոնանոց գյուղը- 2 Село на мільйон 2 Կատյա
2017 ս Բալերինա Балерина Լիզա
2017 ս Վարպետներ Спецы Լիզա Սվյատկևիչ (13, 14 սերիաներ)
2017 ս Դուստրեր-խորթ մայրեր Дочки-мачехи Իրինա
2018 ս Օտար հարազատներ Чужі рідні Յուլիա
2018 ս Ի հեճուկս ճակատագրի Всупереч долі Լիզա
2018 ս Խնամիներ 7 Свати 7 Ժենյա Կովալյովա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես կկրկնեմ »
  • «Ամեն ինչ կրկնվում է»
  • «Վալս»
  • «Իմ օրացույց»
  • «Իմ փոքրիկ նվագախումբ»

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, առանձնացնելով 2012 թվականի հեռուստասերիալների լավագույն դերասաններին, Աննա Կոշմալին հատկացրել էր առաջին տեղը «Տարվա դեբյուտ» անվանակարգում։ Նշվել էր, որ չնայած «Խնամիներ»-ի 5-րդ եթերաշրջանի ոչ միանշանակ ընկալմանը, պատանի դերասանուհին հաճելիորեն զարմացրել է իր կերպարի թարմությամբ[3]։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և անվանակարգեր
Տարեթիվ Պարգև Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2012 Տելետրիումֆ[4] Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի դերասանուհի (կանացի դերի կատարող) «Խնամիներ 5» Առաջադրված
2013 Տելետրիումֆ[5] Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի դերասանուհի (կանացի դերի կատարող) «Խնամիներ 6» Առաջադրված
2014 Հեռուստաաստղ[6] Դերասաններ, ովքեր զարմացրել են ձեզ «Սաշկա» Առաջադրված
2018 Viva! Ամենագեղեցիկները[7] Ուկրաինայի ամենագեղեցիկ կինը ըստ «Viva!» ուկրաինական ամսագրի Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Анна Кошмал - номінант церемонії Viva! Найкрасивіші 2018» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Почему я спозаранку вспоминаю Деревянко?». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  4. «Телетриумф-2012. Фильмы/сериалы» (ուկրաիներեն). Официальный сайт премии «Телетриумф». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  5. «Телетриумф-2013. Фильмы/сериалы» (ուկրաիներեն). Официальный сайт премии «Телетриумф». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  6. «ТЕЛЕзвезда 2014: поздравляем победителей!». Теленеделя. 5 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  7. «Анна Кошмал — номінант церемонії Viva! Найкрасивіші 2018» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]