Jump to content

Աննա Բրանտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Բրանտինգ
շվեդ.՝ Anna Branting[1]
Ծնվել էնոյեմբերի 19, 1855(1855-11-19)[2][3][4][…]
ԾննդավայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5][4][6]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1950(1950-12-11)[2][3][7] (95 տարեկան)
Վախճանի վայրԳուստավ Վազա, Շվեդիա[2][3]
ԳերեզմանԱդոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն[8]
Մասնագիտությունհեղինակ, գրող և լրագրող
Քաղաքացիություն Շվեդիա
ԱնդամակցությունSvenska hem? և Tolfterna?
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱմուսինԿարլ Բրանտինգ[2][6][9][…]
ԶավակներԳեորգ Բրանտինգ[6][9][10], Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ[6][9][10], Վերա ֆոն Կրեմեր[9] և Հենրի ֆոն Կրեմեր
 Anna Branting Վիքիպահեստում

Աննա Բրանտինգ (շվեդ.՝ Anna Matilda Charlotta Branting, նոյեմբերի 19, 1855(1855-11-19)[2][3][4][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5][4][6] - դեկտեմբերի 11, 1950(1950-12-11)[2][3][7], Գուստավ Վազա, Շվեդիա[2][3]), շվեդ լրագրող, գրող։ Երբեմն նա գրել է René կեղծանունով։

Եղել է Շվեդիայի վարչապետ Կարլ Յալմար Բրանտինգի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բրանտինգը ոստիկանության տեսուչ Էրիկ Էդերինի և Շառլոթ Գուստավ Հոլմի դուստրն էր։ Նրա եղբայրներն էին գեոդեզիստ Էդվարդ Յադերինը և Svenska Dagbladet թերթի հիմնադիր Ակսել Յադերինը։ Ստոկհոլմի Statens normalskola դպրոցում սովորելուց հետո Աննան աշխատել է Tiden (1884–1885) ամսագրում՝ որպես թարգմանիչ, այնուհետև՝ 1886–1892, 1913–1917 թվականներին, Social-Demokraten և 1892–1909 թվականներին` Stockholms-Tidningen թերթերում[11]։ 1992 թվականից աշխատել է որպես թատերական քննադատ։ Իր ուրույն տեղն է ունեցել Թագավորական դրամատիկական թատրոնում[11]։ Աննա Բրանտինգը պատկանում էր կին լրագրողների այն սերունդին, ովքեր 1880-ականներին հասցրեցին իրենց դրսևորվել շվեդական մամուլում և մշտական պաշտոններ ստացան թերթերում և ամսագրերում։ Նա առաջին 14 կանանցից մեկն էր, ով դարձավ Publicistklubben ասոցիացիայի անդամ և նպատակ ուներ հասնել խոսքի և լրագրության ազատության։ Լրագրողական գործունեությունից բացի, Աննան 1893 թվականից գրել է գրքեր `վեպեր և պատմվածքներ կանանց ճակատագրի և ժամանակակից հասարակության մեջ նրանց խնդիրների մասին, նրա ստեղծագործություններում նկատելի էր այն միտքը, որ երբեմն մահը միակ ընտրությունն է, որ իրեն տալիս է հասարակությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Աննան ամուսնացել է սպա Գուստավ Վիլհելմ Կրեմերի հետ և ունեցել դստերը` Վերային և որդուն` Անրիին։ Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Աննան երկրորդ անգամ` 1884 թվականին, ամուսնացել է Կարլ Բրանտինգի հետ և ունեցել 1 որդի` Գևորգ և դուստր Սոնյա[12]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lena, en bok om fruntimmer af René, (René կեղծանվան ներքո, 1893)
  • Sju martyrer. Berättelser från den husliga härden af René (1894)
  • Staden. En sedeskildring ur stockholmslifvet, (René կեղծանվան ներքո, 1901)
  • Romresan (1907)
  • Kultur och alkohol : några ord i en viktig fråga (1902)
  • Fåfänglighet. En bok (1910)
  • Valérie. Roman (1912)
  • Jungfrun går jägarspår: վեպ (1930)
  • Min långa resa : boken om Hjalmar och mig (1945)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Landquist J. Anna M C Branting (f. Jäderin) — P. 39.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Շվեդիայի մահվան գիրքը
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Klara kyrkoarkiv, Dopböcker över äkta barn, SE/SSA/0010/C I b/9 (1851-1861), bildid: C0056125_00102 — P. 114.
  5. 5,0 5,1 5,2 Rotemansarkivet
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  7. 7,0 7,1 7,2 Anna Mathilda Charlotta Branting 1855-11-19 — 1950-12-11 Journalist, författare, kritiker
  8. GravstensinventeringenSveriges släktforskarförbund.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Swedish Census 1890 (շվեդերեն)Riksarkivet.
  10. 10,0 10,1 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  11. 11,0 11,1 Berger, Margareta, Pennskaft: kvinnliga journalister i svensk dagspress 1690-1975 [Penholders: Female journalists in Swedish press 1690-1975], Norstedt, Stockholm, 1977
  12. Wetterberg, Christina Carlsson. «Sonja Branting-Westerståhl». Svenskt kvinnobiografiskt lexikon. Translated by Alexia Grosjean. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բրանտինգ» հոդվածին։