Անմեղ Վենուսը
Անմեղ Վենուսը イノセント・ヴィーナス Innocent Venus | |
---|---|
Ժանր | Դրամա Մեխա Արկածային Հակաուտոպիա Գիտական ֆանտաստիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2006 թվական |
Պրեմիերա | 27 հուլիսի 2006 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Դզյուն Կավագոե |
Ընկերություն | Brain's Base |
Տեղայնացնող | Միացյալ Թագավորություն Propeller TV ԱՄՆ Anime Network |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Անմեղ Վենուսը (ճապ.՝ イノセント・ヴィーナス Ինոսենտո Վիբասու), ճապոնական անիմե սերիալ, որը թողարկվվել է Brain's Base ստուդիայի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է WOWOW հեռուստաալիքով 2006 թվականի հուլիսի 16- ից մինչև դեկտեմբերի 15- ը։ Սերիալի ստեղծման ժամանակ մասամբ օգտագործել են Cel shading գրաֆիկա։ Սերիալը տեղայնացվել է ADV Films ընկերության կողմից 2007 թվականին ԱՄՆ- ի տարածքում ցուցադրելու համար[1] ($120,000 դոլլարով[2]): 2008 թվականի հուլիսի 11- ին գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է անիմեի թողարկումը DVD սկավառակներով[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են ֆուտուրիստական 2010 թվականում։ Հսկա մրրիկների և այլ գործոնների արդյունքում, 5 միլիարդ մարդ վերացել է, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրոպան պատվել են սառույցով։ Ամենից քիչ տուժել է Ճապոնիան, միայն թե երկրում առաջացել է հզոր դասակարգերի առանձնացում, էլիտար խավ, Լոգոսներն են կառավարում երկրի պաշարները, ստեղծելով հատուկ տարածքներ, նրանք կառավարում են նաև լևինասներին, ցածր դասակարգի ներկայացուցիչներին, ովքեր հազիվ են ծերը ծերին հասցնում և ապրում են իրենց համար հատուկ ստեղծված առանձնաթաղերում։ Լևինասներին նաև արգելվում է գտնվել հատուկ տարածքներում, այդ պատճառով աղքատների միջև շրջում են անջատողական զգացմունքներ, ստեղծվել են ռազմախմբեր, ովքեր պայքար են մղում լոգոսների դեմ։
Այժմ կառավարությունը հետապնդում է մի աղջկա՝ Սանա անունով, ով ունի յուրահատուկ ունակություններ, նրան կօգնի մի երիտասարդ տղա՝ Դզին անունով, իսկ հետագայում նաև այլ համախոհներ։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանա Նոբուտո (ճապ.՝ 登戸沙那)
- Սեյու- Նադզուկա Կաորի
- Գլխավոր հերոսուհի և առեղծվածային աղջիկ, ով չի հիշում իր անցյալի մասին։ Նրան պաշտպանում են Դզյոն և Դզին, զինված ուժերից փախչելու ևս մեկ փորձի ժամանակ։ Սանան շատ կապված է Դզինին, և միաժամանակ վախենում է Դզյոից։ Հենց նրան՝ Դզյոն և Դզինը համարվում են էլիտար Ֆանտ խավի դասալիքներ և այդ պատճառով նրանց փնտրում են Սանայի հետ միասին։ Սյուժեի զարգացման ընթացքում, Սանան ավելի է մոտենում իր անցյալի պարզմանը, և թե ով է նա։
- Դզյո Կացուրագի (ճապ.՝ 葛城 丈)
- Սեյու- Նոդզիմա Կենդզի
- Երիտասարդ մուգ մազերով տղա, սակավաբառ, և միաժամանակ տիրապետում է մահացու մարտական ունակությունների։ Անխնա և «հեշտությամբ» խոցում է հակառակորդին։ Դզինը համարվում է առաջին գործընկերը, ում հետ նա հարմարվել է, քանի որ նախորդները կա՛մ իրենք են հեռացել Դզյոից վախենալու պատճառով, կա՛մ սպանվել են նրա կողմից։ Վերջին իրադարձությունների պատճառով հավատարմորեն է Դզինի նկատմամբ և նույնիսկ պաշտպանում է նրան։ Չնայած նրան, որ Սանան վախենում է Դզյոից, նա շատ է փայփայում Սանային և ձգտում է միշտ պաշտպանել աղջկան։
- Դզին Ցուրասավա (ճապ.՝ 鶴沢 仁)
- Սեյու- Սակուրահ Տակահիրո
- Երիտասարդ շիկահեր տղա, քաղաքական գործիչի որդի, նախկինում եղել է Դզյոյի գործընկերը «Ֆանտոմ» ստորաբաժանումում։ Համարվում է գլխավոր հերոսների խմբի լիդերի դերը, պաշտպանելով Սանային և ուղղորդելով Դզյոյին։ Բնավորությամբ շատ ուրախ է, հմայիչ և պատվախնդիր, չի օգտագործում «գլադիատորի ուժը», որպես Դզյո, միայն թե համարվում է ուժեղ հակառակորդ։ Թաքցնում է մութ գաղտնիք գլխավոր հերոսներից։
- Գորա (ճապ.՝ ごら)
- Սեյու- Յանագի Նաոկի
- Փողոցային դեռահաս, ում ընտրել է Դզինը, որպես թիկնապահ, միայն թե հավատարիմ ընկեր չէ, Սանային սովորաբար անվանում է արքայադուստր։
- Տորադզի Սիբա (ճապ.՝ 司馬虎二)
- Սեյու- Հիդեո Իսիկավա
- Իսին ծովահենների խմբի հրամանատար, կրում է ծովահենի ամենաշքեղ զգեստները, և կիմինո կապված հակառակ կողմով։ Չնայած նրա տարօրինակ բնավորությանը և ոճին, մահացու վտանգավոր է մարտում։ Նախկինում կապված է եղել «Ֆանթոմ» ստորաբաժանման հետ և գիտի նրա մասին ավելին, քան երևում է։
- Մակհիմուս Դրեյկ (ճապ.՝ マキシマス・ドレイク)
- Սեյու- Թորու Օկավա
- Պատմության գլխավոր չարագործը և «Ֆանթոմ» ստորաբաժանման հրամանատար, ունի չափից ավելի մեծ իշխանություն, որի պատճառով որոշ պաշտոնյաներ փութաջան աշխատում են, որպեսզի կանգնեցնեն նրա ծրագրերը։
- Ռեննի Վիկրո (ճապ.՝ レニー・ヴィクロー)
- Սեյու- Մեգումի Տոյոգուտի
- Մակսիմուսից հետո երկրորդ հրամանատարը, նա շատ սառնասիրտ և անգութ կին է, ստանում է մեծ հաճույք, երբ խափանում է անջատողականների ծրագրերը, ոչնչացնելով նրանց։ Վարպետ է հրաձգությունում և կարող է շատ լավ հարվածել թիրախին մեծ հեռավորությունից։ Նրա և Ֆանթոմի մյուս անդամների միջև կան տարօրինակ հարաբերություններ։
- Սթիվ (ճապ.՝ スティーブ Սուտիբու)
- Սեյու- Քենթա Միյկե
- Երրորդ հրամանատարը Մակսիինուսից և Ռեննիից հետո։ Ճաղատ է և ունի դաջվածք դեմքի վրա։ Իրենից ներկայացնում է Ֆանթոմի օրինակելի զինվոր։ Նաև կարող է լավ տեսնելչարին և բարուն, և ցույց է տալիս կարեկցություն։
- Քինգ Լանգ (ճապ.՝ 青狼)
- Սեյու Դզյուն Ֆուկույամա
- Ֆանթոմի ամենաերիտասարդ անդամը, կռվի ժամանակ օգտագործում է Տարո քարտեր, և ստանում է մեծ հաճույք, երբ կռվից առաջ կարդում է բախտեր, չարախոսում է հակառակորդների մասին։ Կարող է մեծ հեռավորությունից զգալ վառոդի հոտը։
Սերիաների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Ցուցադրում |
---|---|---|
01 | "ԴԺոխք 奈落 Նարակու" | 26 հուլիսի 2006 թվական |
02 | "Խելագարություն 凶気 Կոյուկի" | 2 օգոստոսի 2006 թվական |
03 | "Ծովահեններ" | 9 օգոստոսի 2006 թվական |
04 | "Ներխուժում 襲来 Սյուրայհ" | 16 օգոստոսի 2006 թվական |
05 | "Կոմբո 連弾 Ռենդան" | 23 օգոստոսի 2006 թվական |
06 | "Հուզմունք 暴走 Բոսո" | 13 սեպտեմբերի 2006 թվական |
07 | "Ռազմավարություն 策謀 Սակուբո" | 20 սեպտեմբերի 2006 թվական |
08 | "Կորուստ 喪失 Սյոսիցու" | 27 սեպտեմբերի 2006 թվական |
09 | "Օգնություն 救済 Կոյսայհ" | 4 հոկտեմբերի 2006 թվական |
10 | "Որոշում 決意 Կռցույհ" | 11 հոկտեմբերի 2006 թվական |
11 | "Գեղեցկություն 美神 Բիդզին" | 18 հոկտեմբերի 2006 թվական |
12 | "Աշխարհ 世界 Սեկայ" | 25 հոկտեմբերի 2006 թվական |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Innocent Venus- ի ներկայացուցչի կարծիքով, սերիալը ոչինչով չի տարբերվում և նման է շոուի. ավերված աշխարհ, դասակարգերի առանձնացում և դաժան պետություն, ով փորձում է բռնել աղջկա (յուրահատուկ ունակությամբ և ամբողջկան ամնեզիայով) և իհարկե տաքարյուն ոչինչով չտարբերվող փողոցային տղա, ով փորձում է բոլորին օգնել, արդյո՞ք ծանոթ սյուժե չէ։ Բոլոր հերոսները շատ կարծրացված են, սկսած գլխավոր հերոսներից, մինչև հրամանատարի կանայք և խելագար չարագործը չինացու աչքերով, ով սպանում է քարտերի միջոցով։ Սյուժեն ներառում է մարտական կլիշեներ և էկզոտիկ տերմիններ, որոնք հավանաբար փոխառվել են լատիներենից։ Միայն թե կան նաև լավ կողմեր, հիմնականում չկան երկարացված երկխոսություններ հերոսների մեջ, դիտողին բավական է հասկանալ թե ինչ է կատարվում, առանց խոսքերի[4]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բացում
- Noble Roar կատարում է՝ Յոուսեյհ Թեյհկոկուն
- Վերջերգ
- Brand New Reason կատարում է՝ Fleet- ը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Anime Boston 2007: ADV Licenses Innocent Venus». Anime News Network. 2007 թ․ ապրիլի 20. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «ADV Court Documents Reveal Amounts Paid for 29 Anime Titles - News - Anime News Network». Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ Anime News Netowork (2008 թ․ հուլիսի 11). «ADV, Tokyopop Discontinue DVD Print Titles». Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «DVD 1 - Grave New World». Anime News Network.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт аниме(ճապոներեն)
|