Անմեղ Վենուսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անմեղ Վենուսը
イノセント・ヴィーナス
Innocent Venus
Innocent Venus.jpg
ԺանրԴրամա
Մեխա
Արկածային
Հակաուտոպիա
Գիտական ֆանտաստիկա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2006 թվական
Պրեմիերա27 հուլիսի 2006 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորԴզյուն Կավագոե
ԸնկերությունBrain's Base
ՏեղայնացնողՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Propeller TV
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Anime Network
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Անմեղ Վենուսը» (բնօրինակ անվանում — イノセント・ヴィーナス
Innocent Venus)

Անմեղ Վենուսը (ճապ.՝ イノセント・ヴィーナス Ինոսենտո Վիբասու), ճապոնական անիմե սերիալ, որը թողարկվվել է Brain's Base ստուդիայի կողմից: Առաջին անգամ ցուցադրվել է WOWOW հեռուստաալիքով 2006 թվականի հուլիսի 16- ից մինչև դեկտեմբերի 15- ը: Սերիալի ստեղծման ժամանակ մասամբ օգտագործել են Cel shading գրաֆիկա: Սերիալը տեղայնացվել է ADV Films ընկերության կողմից 2007 թվականին ԱՄՆ- ի տարածքում ցուցադրելու համար[1] ($120,000 դոլլարով[2]): 2008 թվականի հուլիսի 11- ին գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է անիմեի թողարկումը DVD սկավառակներով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են ֆուտուրիստական 2010 թվականում: Հսկա մրրիկների և այլ գործոնների արդյունքում, 5 միլիարդ մարդ վերացել է, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրոպան պատվել են սառույցով: Ամենից քիչ տուժել է Ճապոնիան, միայն թե երկրում առաջացել է հզոր դասակարգերի առանձնացում, էլիտար խավ, Լոգոսներն են կառավարում երկրի պաշարները, ստեղծելով հատուկ տարածքներ, նրանք կառավարում են նաև լևինասներին, ցածր դասակարգի ներկայացուցիչներին, ովքեր հազիվ են ծերը ծերին հասցնում և ապրում են իրենց համար հատուկ ստեղծված առանձնաթաղերում: Լևինասներին նաև արգելվում է գտնվել հատուկ տարածքներում, այդ պատճառով աղքատների միջև շրջում են անջատողական զգացմունքներ, ստեղծվել են ռազմախմբեր, ովքեր պայքար են մղում լոգոսների դեմ:

Այժմ կառավարությունը հետապնդում է մի աղջկա՝ Սանա անունով, ով ունի յուրահատուկ ունակություններ, նրան կօգնի մի երիտասարդ տղա՝ Դզին անունով, իսկ հետագայում նաև այլ համախոհներ:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանա Նոբուտո (ճապ.՝ 登戸沙那)
Սեյու- Նադզուկա Կաորի
Գլխավոր հերոսուհի և առեղծվածային աղջիկ, ով չի հիշում իր անցյալի մասին: Նրան պաշտպանում են Դզյոն և Դզին, զինված ուժերից փախչելու ևս մեկ փորձի ժամանակ: Սանան շատ կապված է Դզինին, և միաժամանակ վախենում է Դզյոից: Հենց նրան՝ Դզյոն և Դզինը համարվում են էլիտար Ֆանտ խավի դասալիքներ և այդ պատճառով նրանց փնտրում են Սանայի հետ միասին: Սյուժեի զարգացման ընթացքում, Սանան ավելի է մոտենում իր անցյալի պարզմանը, և թե ով է նա:
Դզյո Կացուրագի (ճապ.՝ 葛城 丈)
Սեյու- Նոդզիմա Կենդզի
Երիտասարդ մուգ մազերով տղա, սակավաբառ, և միաժամանակ տիրապետում է մահացու մարտական ունակությունների: Անխնա և «հեշտությամբ» խոցում է հակառակորդին: Դզինը համարվում է առաջին գործընկերը, ում հետ նա հարմարվել է, քանի որ նախորդները կա՛մ իրենք են հեռացել Դզյոից վախենալու պատճառով, կա՛մ սպանվել են նրա կողմից: Վերջին իրադարձությունների պատճառով հավատարմորեն է Դզինի նկատմամբ և նույնիսկ պաշտպանում է նրան: Չնայած նրան, որ Սանան վախենում է Դզյոից, նա շատ է փայփայում Սանային և ձգտում է միշտ պաշտպանել աղջկան:
Դզին Ցուրասավա (ճապ.՝ 鶴沢 仁)
Սեյու- Սակուրահ Տակահիրո
Երիտասարդ շիկահեր տղա, քաղաքական գործիչի որդի, նախկինում եղել է Դզյոյի գործընկերը «Ֆանտոմ» ստորաբաժանումում: Համարվում է գլխավոր հերոսների խմբի լիդերի դերը, պաշտպանելով Սանային և ուղղորդելով Դզյոյին: Բնավորությամբ շատ ուրախ է, հմայիչ և պատվախնդիր, չի օգտագործում «գլադիատորի ուժը», որպես Դզյո, միայն թե համարվում է ուժեղ հակառակորդ: Թաքցնում է մութ գաղտնիք գլխավոր հերոսներից:
Գորա (ճապ.՝ ごら)
Սեյու- Յանագի Նաոկի
Փողոցային դեռահաս, ում ընտրել է Դզինը, որպես թիկնապահ, միայն թե հավատարիմ ընկեր չէ, Սանային սովորաբար անվանում է արքայադուստր:
Տորադզի Սիբա (ճապ.՝ 司馬虎二)
Սեյու- Հիդեո Իսիկավա
Իսին ծովահենների խմբի հրամանատար, կրում է ծովահենի ամենաշքեղ զգեստները, և կիմինո կապված հակառակ կողմով: Չնայած նրա տարօրինակ բնավորությանը և ոճին, մահացու վտանգավոր է մարտում: Նախկինում կապված է եղել «Ֆանթոմ» ստորաբաժանման հետ և գիտի նրա մասին ավելին, քան երևում է:
Մակհիմուս Դրեյկ (ճապ.՝ マキシマス・ドレイク)
Սեյու- Թորու Օկավա
Պատմության գլխավոր չարագործը և «Ֆանթոմ» ստորաբաժանման հրամանատար, ունի չափից ավելի մեծ իշխանություն, որի պատճառով որոշ պաշտոնյաներ փութաջան աշխատում են, որպեսզի կանգնեցնեն նրա ծրագրերը:
Ռեննի Վիկրո (ճապ.՝ レニー・ヴィクロー)
Սեյու- Մեգումի Տոյոգուտի
Մակսիմուսից հետո երկրորդ հրամանատարը, նա շատ սառնասիրտ և անգութ կին է, ստանում է մեծ հաճույք, երբ խափանում է անջատողականների ծրագրերը, ոչնչացնելով նրանց: Վարպետ է հրաձգությունում և կարող է շատ լավ հարվածել թիրախին մեծ հեռավորությունից: Նրա և Ֆանթոմի մյուս անդամների միջև կան տարօրինակ հարաբերություններ:
Սթիվ (ճապ.՝ スティーブ Սուտիբու)
Սեյու- Քենթա Միյկե
Երրորդ հրամանատարը Մակսիինուսից և Ռեննիից հետո: Ճաղատ է և ունի դաջվածք դեմքի վրա: Իրենից ներկայացնում է Ֆանթոմի օրինակելի զինվոր: Նաև կարող է լավ տեսնելչարին և բարուն, և ցույց է տալիս կարեկցություն:
Քինգ Լանգ (ճապ.՝ 青狼)
Սեյու Դզյուն Ֆուկույամա
Ֆանթոմի ամենաերիտասարդ անդամը, կռվի ժամանակ օգտագործում է Տարո քարտեր, և ստանում է մեծ հաճույք, երբ կռվից առաջ կարդում է բախտեր, չարախոսում է հակառակորդների մասին: Կարող է մեծ հեռավորությունից զգալ վառոդի հոտը:

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ցուցադրում
01 "ԴԺոխք
奈落
Նարակու"
26 հուլիսի 2006 թվական
02 "Խելագարություն
凶気
Կոյուկի"
2 օգոստոսի 2006 թվական
03 "Ծովահեններ" 9 օգոստոսի 2006 թվական
04 "Ներխուժում
襲来
Սյուրայհ"
16 օգոստոսի 2006 թվական
05 "Կոմբո
連弾
Ռենդան"
23 օգոստոսի 2006 թվական
06 "Հուզմունք
暴走
Բոսո"
13 սեպտեմբերի 2006 թվական
07 "Ռազմավարություն
策謀
Սակուբո"
20 սեպտեմբերի 2006 թվական
08 "Կորուստ
喪失
Սյոսիցու"
27 սեպտեմբերի 2006 թվական
09 "Օգնություն
救済
Կոյսայհ"
4 հոկտեմբերի 2006 թվական
10 "Որոշում
決意
Կռցույհ"
11 հոկտեմբերի 2006 թվական
11 "Գեղեցկություն
美神
Բիդզին"
18 հոկտեմբերի 2006 թվական
12 "Աշխարհ
世界
Սեկայ"
25 հոկտեմբերի 2006 թվական

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Innocent Venus- ի ներկայացուցչի կարծիքով, սերիալը ոչինչով չի տարբերվում և նման է շոուի. ավերված աշխարհ, դասակարգերի առանձնացում և դաժան պետություն, ով փորձում է բռնել աղջկա (յուրահատուկ ունակությամբ և ամբողջկան ամնեզիայով) և իհարկե տաքարյուն ոչինչով չտարբերվող փողոցային տղա, ով փորձում է բոլորին օգնել, արդյո՞ք ծանոթ սյուժե չէ: Բոլոր հերոսները շատ կարծրացված են, սկսած գլխավոր հերոսներից, մինչև հրամանատարի կանայք և խելագար չարագործը չինացու աչքերով, ով սպանում է քարտերի միջոցով: Սյուժեն ներառում է մարտական կլիշեներ և էկզոտիկ տերմիններ, որոնք հավանաբար փոխառվել են լատիներենից: Միայն թե կան նաև լավ կողմեր, հիմնականում չկան երկարացված երկխոսություններ հերոսների մեջ, դիտողին բավական է հասկանալ թե ինչ է կատարվում, առանց խոսքերի[4]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացում
  • Noble Roar կատարում է՝ Յոուսեյհ Թեյհկոկուն
Վերջերգ
  • Brand New Reason կատարում է՝ Fleet- ը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anime Boston 2007: ADV Licenses Innocent Venus»։ Anime News Network։ 2007-04-20։ Վերցված է 2009-10-30 
  2. «ADV Court Documents Reveal Amounts Paid for 29 Anime Titles - News - Anime News Network»։ Վերցված է 2013-03-17 
  3. Anime News Netowork (2008-07-11)։ «ADV, Tokyopop Discontinue DVD Print Titles»։ Վերցված է 2008-07-11 
  4. «DVD 1 - Grave New World»։ Anime News Network 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]