Անծանոթը Սենից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անծանոթը Սենից
Դիմանկար
Ծնվել էմոտ 1865
Մահացել էմոտ 1885
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
 L'Inconnue de la Seine Վիքիպահեստում

Անծանոթը Սենից (ֆր.՝ L’Inconnue de la Seine, մոտ 1865 - մոտ 1885, Փարիզ), 16-ամյա աղջկա չճանաչված դիակը, որը գտել են Սեն գետում, նրա դեմքից պատրաստել են գիպսե մահադիմակ։ Դիմակը հայտնի դարձավ որպես կանացի առեղծվածայնության և գեղեցկության խորհրդանիշի օրինակ։

Պատմության[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ աղջկա դիակը գտել են Սենում, 1880 թվականի վերջում։ Դիակի վրա բռնության ոչ մի հետք չի գտնվել։ Մահվան ամենահավանական տարբերակը ինքնասպանությունն է։ Պաթոլոգոանատոմները այնքան էին հիացած աղջկանով, որ պատրաստեցին աղջկա հետմահու դիմակը։

Մի քանի տարվա ընթացքում Փարիզում տարածվեցին դիմակի կրկնօրինակները, որոնք դարձան մոդայիկ ատրիբուտ բոհեմային հասարակությունում։ Գրողները, պոետները և նկարիչները ոգեշնչվում էին նրանից և նրան էին նվիրում շատ աշխատանքներ։ Ալբեր Կամյուն նրա ժպիտը համեմատում էր Մոնա Լիզայի ժպիտի հետ։ Պոետ և մշակութային քննադատ Ալ Ալվարեսը իր գրքում գրել է, որ գերմանուհի մոդայամոլների մի ամբողջ սերունդ նրա արտաքինը կատարյալ էին համարում։ Լուի Արագոնի պատվերով Ման Ռեյը արեց գիպսե դիմակի մի շարք լուսանկարներ և ֆոտոկոլաժներ։

Վլադիմիր Նաբոկովը անհայտ խեղդվածին նվիրել է L’Inconnue de la Seine բանաստեղծությունը (1934), որտեղ ասվում է[1].

     Անավարտ մարող լարերի ձայնի մեջ
     Լսում եմ ձայնը քո գեղեցկության։
     Գունատ երիտասարդ խեղվածների բազմության մեջ
     Ամենագունատն ու հմայիչն ես դու։

     Դու ինձ հետ գոնե ձայների մեջ սպասի,
     Բախտը քո զլացավ երջանկությանը,
     Դե պատասխանիր քո հետմահու ժպիտով
     Հմայված գիպսե շուրթերով։

1950-ականների վերջում նորվեգիացի Ասմունդ Աերդապը, որը խաղալիքների ընկերության տնօրեն էր, օգտագործեց անհայտի կերպարը խամաճիկների համար, որը ստացավ Resusсi Anne («Փրկված Էննին») անվանումը, դրանք լայնորեն օգտագործվում էին փրկարարական մեթոդների ուսուցման ժամանակ, օրինակ՝ «բերանը բերանին» մեթոդը[2] և դրա հետ կապված խեղդված աղջիկը ստացել է ոչ պաշտոնական «աշխարհում ամենից շատ համբուրված աղջիկ» կոչումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]