Անդրեյ Բուկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բուկին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 10, 1957(1957-06-10) (66 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Անդրեյ Բուկին (ռուս.՝ Андре́й Анато́льевич Бу́кин, հունիսի 10, 1957(1957-06-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ (սպորտային պարեր սառույցի վրա)։ 1988 թվականին՝ Օլիմպիական չեմպիոն Նատալյա Բեստեմյանովայի հետ, Աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի, Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել յոթ տարեկանից՝ ԲԿՄԱ-ում։ 10 տարեկանից սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա ձևով, որտեղ էլ մարզվել է Անատոլի Իվանովիչ Պետուխովի ղեկավարությամբ։ 1969 թվականից Անդրեյը սկսել է սահել Օլգա Աբանկինայի հետ Նադեժդա Ստեփանովնա Շիրոկովայի խմբում։ 1977 թվականից տեղափոխվել է Տատյանա Անատոլևնա Տարասովայի խումբ, որտեղ էլ զույգ է կազմել Նատալյա Բեստեմյանովայի հետ։

Նատալյա Բեստեմյանովայի հետ զույգ կազմելով՝ ներկայացրել է Մոսկվան։ Մարզվել է Տատյանա Անատոլևնա Տարասովայի ղեկավարությամբ։

Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է։

1989 թվականից աշխատում է Սառույցի մանրաերկի թատրոնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները՝ Ալեքսանդրա Դմիտրիևնա և Անատոլի Պավլովիչ, ունի մեծ եղբայր։ Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը Օլգա Աբանկինան է (նախկինուն նույնօես գեղասահորդուհի). նրանք որդի ունեն՝ Անդրեյը (ծնվ.՝ 1983): Երկրորդ կինը Ելենա Վասյուկովան է, նրանք ևս որդի ունեն՝ Իվանը (ծնվ.՝ 1993)[1]: Իվանը զբաղվում է գեղասահքով և պատանիների կարգում միջազգային մրցաշարերում ներկայացնում է Ռուսաստանը[2]։ Գրան-Պրի-2012/2013 պատանիների կարգի եզրափակչի հաղթող է, Skate America-2014-ի մեծահասակների մրցանակակիր՝ 2014/15 մրցաշրջանում։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Բեստեմյանովայի հետ
Մրցումներ 1977-78 1978-79 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84 1984-85 1985-86 1986-87 1987-88
Ձմեռային օլիմպիական խաղեր 8 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 3 2 2 2 1 1 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 4 2 1 2 1 1 1 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 4 2 3 1 1 2 1
Skate America 2
NHK Trophy 1 1
«Московские новости» թերթի մրցանակ 4 2 3 1 1 1 2 1
  • Աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալների միջև (1991), արծաթե մրցանակակիր (1983)
  • Օ. Աբանկինայի հետ
Մրցումներ 1975–1976
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Բեստեմյանովայի հետ
Մրցաշրջան Օրիգինալ պարեր Ազատ պարեր Ցուցադրական
1987–1988 Պոլովիստական պարեր
1986–1987 Կաբարե. խառնաշփոթ
1985–1986
1984–1985
1983–1984
1982–1983
1981–1982
1980–1981
1979–1980

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժակ Ֆավարդի մրցանակի դափնեկիր «Աշխարհի գեղասահքում մեծ ավանդի համար» (1993): Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андрей Букин: «Меня считают двоеженцем!»
  2. А.Степанова и И.Букин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]