Անդրե Անդրե
Անդրե Անդրե պորտ.՝ André André | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1989[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Vila do Conde, Պորտու, Պորտուգալիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 65 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անդրե Ֆիլիպե Բրաշ Անդրե (պորտ.՝ André Filipe Brás André, օգոստոսի 26, 1989[1][2], Vila do Conde, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեն Պորտու և Վարզիմ ակումբների սանն է։ Վերջինում նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ 2008 թվականին ակումբի կազմում Անդրեն դեբյուտել է պորտուգալական Սեկունդայում։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին Գոնդոմար ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Վարզիմում[3]։ 2010 թվականին Անդրեն խաղաց Դեպորտիվո Լա Կորունյա ակումբի երկրորդ թիմում, իսկ հետո վերադարձավ Վարզիմ։
2012 թվականի ամռանը նա տեղափոխվեց Վիտորիա Գիմարայնշ։ Լիսաբոնի Սպորտինգի դեմ խաղում Անդրեն դեբյուտեց Սանգրիշ Լիգայում[4]։ Դեկտեմբերի 9-ին, Օլյանենսի ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը նոր թիմում[5]։ 2013 թվականին Անդրեն օգնեց թիմին նվաճել Պորտուգալիայի գավաթը։ 2015 թվականի հունվարի 4-ին Նասիոնալ Ֆունշալ ակումբի դեմ խաղում Անդրեն հեղինակեց հեթ թրիկ[6]։
Նույն թվականի ամռանը նա տեղափոխվեց Պորտու։ Տրանսֆերի արժեքը կազմեց 1,5 միլիոն եվրո։ Օգոստոսի 15-ին, իր նախկին ակումբի՝ Վիտորիայի դեմ խաղում նա դեբյուտեց «դրակոնների» կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Էկտոր Հերերային[7]։ Սեպտեմբերի 20-ին Լիսաբոնի Բենֆիկայի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Պորտուում[8]։ Սեպտեմբերի 29-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Լոնդոնի Չելսիի դեմ խաղում Անդրեն խփեց գոլ[9]։ Նոյեմբերի 4-ին Թել Ավիվի «Մակկաբիի» դեմ խաղում Անդրեն նորից աչքի ընկավ գոլով[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մարտի 31-ին Կաբո Վերդեի հավաքականի դեմ ընկերական խաղում նա նշեց իր նորամուտը Պորտուգալիայի կազմում[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Պորտուգալիայի գավաթ՝ 2011-12
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Гондомар VS. Варзим 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2008—12—07.
- ↑ «Витория Гимарайнш VS. Спортинг Лиссабон 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2012—08—18.
- ↑ «Витория Гимарайнш VS. Ольяненси 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012—12—09.
- ↑ «Витория Гимарайнш VS. Насьонал Фуншал 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—04.
- ↑ «Порту VS. Витория Гимарайнш 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—15.
- ↑ «Порту VS. Бенфика 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—09—20.
- ↑ «Порту VS. Челси 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ «Маккаби VS. Порту 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 4.
- ↑ «Португалия VS. Кабо-Верде 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—03—31.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Անդրե» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պորտուգալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պորտու ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Վիտորիա Գիմարայնշի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ