Անդրե Անդրե
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1989[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Vila do Conde, Porto District, Պորտուգալիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 65 կիլոգրամ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անդրե Ֆիլիպե Բրաշ Անդրե (պորտ.՝ André Filipe Brás André, օգոստոսի 26, 1989, Վիլա դու Կոնդի, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեն Պորտու և Վարզիմ ակումբների սանն է։ Վերջինում նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ 2008 թվականին ակումբի կազմում Անդրեն դեբյուտել է պորտուգալական Սեկունդայում: 2008 թվականի դեկտեմբերի 7-ին Գոնդոմար ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Վարզիմում[2]: 2010 թվականին Անդրեն խաղաց Դեպորտիվո Լա Կորունյա ակումբի երկրորդ թիմում, իսկ հետո վերադարձավ Վարզիմ։
2012 թվականի ամռանը նա տեղափոխվեց Վիտորիա Գիմարայնշ: Լիսաբոնի Սպորտինգի դեմ խաղում Անդրեն դեբյուտեց Սանգրիշ Լիգայում[3]: Դեկտեմբերի 9-ին, Օլյանենսի ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը նոր թիմում[4]: 2013 թվականին Անդրեն օգնեց թիմին նվաճել Պորտուգալիայի գավաթը: 2015 թվականի հունվարի 4-ին Նասիոնալ Ֆունշալ ակումբի դեմ խաղում Անդրեն հեղինակեց հեթ թրիկ[5]:
Նույն թվականի ամռանը նա տեղափոխվեց Պորտու։ Տրանսֆերի արժեքը կազմեց 1,5 միլիոն եվրո։ Օգոստոսի 15-ին, իր նախկին ակումբի՝ Վիտորիայի դեմ խաղում նա դեբյուտեց «դրակոնների» կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Էկտոր Հերերային[6]: Սեպտեմբերի 20-ին Լիսաբոնի Բենֆիկայի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Պորտուում[7]: Սեպտեմբերի 29-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Լոնդոնի Չելսիի դեմ խաղում Անդրեն խփեց գոլ[8]: Նոյեմբերի 4-ին Թել Ավիվի «Մակկաբիի» դեմ խաղում Անդրեն նորից աչքի ընկավ գոլով[9]:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտի 31-ին Կաբո Վերդեի հավաքականի դեմ ընկերական խաղում նա նշեց իր նորամուտը Պորտուգալիայի կազմում[10]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Պորտուգալիայի գավաթ՝ 2011-12
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ «Гондомар VS. Варзим 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008—12—07
- ↑ «Витория Гимарайнш VS. Спортинг Лиссабон 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—08—18
- ↑ «Витория Гимарайнш VS. Ольяненси 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012—12—09
- ↑ «Витория Гимарайнш VS. Насьонал Фуншал 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—01—04
- ↑ «Порту VS. Витория Гимарайнш 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—08—15
- ↑ «Порту VS. Бенфика 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—09—20
- ↑ «Порту VS. Челси 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-29
- ↑ «Маккаби VS. Порту 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-11-04
- ↑ «Португалия VS. Кабо-Верде 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—03—31