Անդրանիկ Փոլատյան
Անդրանիկ Փոլատյան | |
---|---|
Ծնվել է | 1929 |
Մահացել է | փետրվարի 18, 2005 |
Մահվան վայր | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | խմբագիր, գրող և հասարակական գործիչ |
Անդրանիկ Լևոնի Փոլատյան (1929 - փետրվարի 18, 2005, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ խմբագիր, գրող, հասարակական գործիչ։ ԹՄՄ հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Փոլատյանը ծնվել է 1929 թվականին Թուրքիայի Ալեքսանդրետի սանջակի Կրըխխան ավանում։ 1950 թվականին ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1954 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1954 թվականից ապրել է ԱՄՆ-ում։
Եղել է «Պայքար», «Նոր օր» «Գերմանիկ», «Յուշարար», 1963 թվականից՝ «Յուշարար-Միութիւն» պարբերականների խմբագիր։ Եղել է ՀԲԸՄ կրթական հանձնաժողովի ատենապետը։
Լույս են տեսել Փ-ի «Խրիմեան Հայրիկ» (հայ. և անգլ., 1957), «Պատմութիւն հայոց Արաբկիրի» (1969), «Մարաշ» (1988), «Շահան Շահնուր» (2003) աշխատությունները, «Հերկ եւ բերք» (2002) հոդվածների ժողովածուն։
Անդրանիկ Փոլատյանը մահացել է 2005 թվականի փետրվարի 18-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |