Գերմանիկ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գերմանիկ», քառամսյա (սկզբում՝ եռամսյա և երկամսյա) հանդես։ Լույս է տեսել 1930 թվականից, Նյու Յորքում։ Մարաշի Հայրենակցական միության Ամերիկայի շրջանակի հրատարակություն է։ Հիմնադիր խմբագիրը Գ․ Գալուստյանն էր, խմբագիրը՝ Ա․ Փոլատյանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակն էր սփյուռքի մարաշցիներին ներգրավել Հայրենակցական միության կրթական, մշակութային գործունեության ոլորտը, ամրապնդել նրանց կապը Խորհրդային Հայաստանի հետ։ Պարբերաբար ակնարկներ էր տպագրում հայրենադարձ մարաշցիների, Նոր Մարաշ ավանի մասին, հրատարակում էր Խորհրդային Հայաստան այցելած մարաշցիների տպավորությունները, ազգագրական նյութեր։ «Գերմանիկը» ներկայացնում էր մասնաճյուղերի կյանքը, տպագրում Միության շրջաբերականներն ու հայտարարությունները, ինչպես նաև գրական, գեղարվեստական և պատմական գործեր։ Ուներ անգլերեն բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 62