Անդրանիկ Փոլատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Փոլատյան
Ծնվել է1929
Մահացել էփետրվարի 18, 2005(2005-02-18)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունխմբագիր, գրող և հասարակական գործիչ

Անդրանիկ Լևոնի Փոլատյան (1929 - փետրվարի 18, 2005(2005-02-18), Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ խմբագիր, գրող, հասարակական գործիչ։ ԹՄՄ հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Փոլատյանը ծնվել է 1929 թվականին Թուրքիայի Ալեքսանդրետի սանջակի Կրըխխան ավանում։ 1950 թվականին ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1954 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1954 թվականից ապրել է ԱՄՆ-ում։

Եղել է «Պայքար», «Նոր օր» «Գերմանիկ», «Յուշարար», 1963 թվականից՝ «Յուշարար­-Միութիւն» պարբերականների խմբագիր։ Եղել է ՀԲԸՄ կրթական հանձնաժողովի ատենապետը։

Լույս են տեսել Փ-ի «Խրիմեան Հայրիկ» (հայ. և անգլ., 1957), «Պատմութիւն հայոց Արաբկիրի» (1969), «Մարաշ» (1988), «Շահան Շահնուր» (2003) աշխատությունները, «Հերկ եւ բերք» (2002) հոդվածների ժողովածուն։

Անդրանիկ Փոլատյանը մահացել է 2005 թվականի փետրվարի 18-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։