Անահիտ Զարդարյան
Արտաքին տեսք
Անահիտ Զարդարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ակտիվ շրջան | նկարչուհի |
Հայր | Հովհաննես Զարդարյան |
Անահիտ Հովհաննեսի Զարդարյան (օգոստոսի 30, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի դուստրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա թատերական ինստիտուտը։ 1981-1982 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1996 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է
- Որդուս դիմանկարը», 1979
- «Ֆիզիկոս Արա Գրիգորյան», 1984
- «Ջեմմա Միրզոյանի դիմանկարը», 1987
Բնապատկերներ՝
- «Դաշտային ծաղիկներ», 1981
- «Բյուրականի շրջակայքում», 1994
Կոմպոզիցիաներ՝
- «Խնձորենի», 1970
- «Խաղաղություն և պատերազմ», 1998
- «Վենետիկյան դիմակ», 2000
- Ճամփորդական տպավորությունների շարք, 1999-2001
Ձևավորել է Արամ Խաչատրյանի «Գայանե» (1971, Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1972 թվականին՝ Վորոնեժի օպերայի և բալետի թատրոն), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետների զգեստները[1]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1999, 2000), Երևանում (2011)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «HHpress.am». www.hhpress.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.