Անահիտ Զարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անահիտ Զարդարյան
Ծնվել է օգոստոսի 30, 1945(1945-08-30) (73 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարչուհի
Ակտիվ շրջան նկարչուհի
Հայր Հովհաննես Զարդարյան

Անահիտ Հովհաննեսի Զարդարյան (օգոստոսի 30, 1945(1945-08-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963), ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958), ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ (1988), պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա թատերական ինստիտուտը։ 1981-1982 թթ. դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1996 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է

Դիմանկարներ`

  • Որդուս դիմանկարը», 1979
  • «Ֆիզիկոս Արա Գրիգորյան», 1984
  • «Ջեմմա Միրզոյանի դիմանկարը», 1987

Բնապատկերներ՝

  • «Դաշտային ծաղիկներ», 1981
  • «Բյուրականի շրջակայքում», 1994

Կոմպոզիցիաներ՝

  • «Խնձորենի», 1970
  • «Խաղաղություն և պատերազմ», 1998
  • «Վենետիկյան դիմակ», 2000
  • Ճամփորդական տպավորությունների շարք, 1999-2001

Ձևավորել է Արամ Խաչատրյանի «Գայանե» (1971, Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1972 թվականին` Վորոնեժի օպերայի և բալետի թատրոն), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետների զգեստները[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1999, 2000), Երևանում (2011)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «HHpress.am»։ www.hhpress.am։ Վերցված է 2016-08-30