Jump to content

Անագի հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անագի հանքանյութեր, բնական միներալային ագրեգատներ՝ անագի այնպիսի պարունակությամբ, որոնցից մետաղական անագ կորզելը տնտեսապես շահավետ Է։ Անագի հիմնական միներալը կասիտերիտն է (78,8%), արդյունաբերական որոշ նշանակություն ունի նաև ստանինը։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագի հանքնյութերի արմատական հանքավայրերը մշակվում են այն դեպքում, երբ անագի պարունակությունը կազմում է 0,1—0,2%, ցրոնայինները՝ 0,02-0,07%։ Ծագմամբ անագի հանքանյութերը կապված են թթու գրանիտների հետ և ստորաբաժանվում են անագաբեր պեգմատիտային, քվարց-կասիտերիտային և սուլֆիդ-կասիտերիտսւյին ֆորմացիաների։

Հանքանյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագի հանքանյութերի համաշխարհային պաշարների 75% կուտակված է անագի ցրոնային հանքավայրերում։ ԽՍՀՄ-ում անագի հանքավայրերով առավել հարուստ են Հեռավոր Արևելքի շրջանները, Անդրբայկալը, Ղազախստանը, արտասահմանյան երկրներից՝ Մալայզիան, Ինդոնեզիան, Չինաստանը, Բոլիվիան, Զաիրի Հանրապետությունը են։ԽՍՍՀ-ում անագի երևակումներ կան Սևանի ավազանում, Հրազդանի և Ստեփանավանի շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 358