Այվազ Ավոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այվազ Ավոյան
Ի ծնեԱյվազ Հակոբի Ավոյան
Ծնվել է1955, սեպտեմբերի 25
ԾննդավայրԳուսանագյուղ, Շիրակ
Վախճանվել է2011, հուլիսի 13
Մահվան վայրԷջմիածին
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986)
Մասնագիտություննկարիչ

Այվազ Հակոբի Ավոյան (սեպտեմբերի 25, 1955(1955-09-25) կամ 1955[1], Գուսանագյուղ, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 13, 2011(2011-07-13) կամ 2011[1], Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1976 թվականներին Այվազ Ավոյանը սովորել է Գյումրու գեղարվեստի ուսումնարանում, 1986 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1986 թվականից Այվազի գործերը ցուցադրվում են Մոսկվայում, Լենինգրադում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բելգիայում։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում[2]։ 2013 թվականին Գուսանագյուղում բացվել է Այվազ Ավոյանի անվան ցուցասրահ՝ Ավոյանի գործերի մշտական ցուցադրությամբ[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1993, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան)[4]։

2001 թվականին երեք այլ նկարիչների հետ մասնակցել է խմբակային ցուցահանդեսի Ամստերդամի Ռուդոլֆյան ցուցասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.artnet.com/artists/ayvaz-avoyan
  2. Այվազ Ավոյան
  3. Այվազ Ավոյան ցուցասրահ
  4. «Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]