Այվազ Ավոյան
| Ի ծնե | Այվազ Հակոբի Ավոյան |
|---|---|
| Ծնվել է | 1955, սեպտեմբերի 25 |
| Ծննդավայր | Գուսանագյուղ, Շիրակ |
| Վախճանվել է | 2011, հուլիսի 13 |
| Մահվան վայր | Էջմիածին |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986) |
| Մասնագիտություն | նկարիչ |
Այվազ Հակոբի Ավոյան (սեպտեմբերի 25, 1955, Գուսանագյուղ, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 13, 2011, Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974-1976 թվականներին Այվազ Ավոյանը սովորել է Գյումրու գեղարվեստի ուսումնարանում, 1986 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1986 թվականից Այվազի գործերը ցուցադրվում են Մոսկվայում, Լենինգրադում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բելգիայում։
Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում[1]։ 2013 թվականին Գուսանագյուղում բացվել է Այվազ Ավոյանի անվան ցուցասրահ՝ Ավոյանի գործերի մշտական ցուցադրությամբ[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1993, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան)[3]։
2001 թվականին երեք այլ նկարիչների հետ մասնակցել է խմբակային ցուցահանդեսի Ամստերդամի Ռուդոլֆյան ցուցասրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազ Ավոյան
- ↑ Այվազ Ավոյան ցուցասրահ
- ↑ «Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|