Այծիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Դավիդով
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչԻլդար Ուրմանչե և Լև Պոզդնեև
ԵրաժշտությունԼեոնիդ Ֆեյգին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1961

Այծիկը (ռուս.՝ Козлёнок), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1961 թվականին[1], «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր Ռոման Դավիդովի կողմից, ըստ Սերգեյ Միխալկովի սցենարի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չլսող այծիկը ինքնակամորեն փախչում է անտառ։ Այնտեղ նրան վրա է հասնում ուժեղ տեղատարափ անձրևը, որը հեղեղում է ամբողջ փոքրիկ բացատը։ Նա փրկվում է ոչ մեծ հողակույտի շնորհիվ։ Նա փորձում է օգնության կանչել վայրի խոզին, որը նավակով նավարկում էր, բայց վերջինս անտեսում է նրա խնդրանքը։ Այծիկին կարող էին ուտել գայլերը, եթե չլիներ անտառի բնակիչների օգնությունը, ովքեր եկել էին թռչունների բարձրացրած ահազանգի պատճառով։ Այծիկի ծնողները գտնում են նրան ու նախատում են, իսկ փրկիչներին հրավիրում են խնջույքի։ Տոնին առանց հրավերի գալիս է նաև խոզը, որին, սակայն, վռնդում են։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաերիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին մուլտֆիլմը տեսաերիզներով թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի Studio PRO Video ստուդիայի հավաքածուի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михалков С. В. Козлёнок. — М.: АСТ, 2013. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-077441-8 . Иллюстрации и текст по мультфильму.