Այզեք Հեմփսթեդ Ռայթը ծնվել է 1999 թվականի ապրիլի 9-ին Լոնդոնում։ Քենթերբերիի երիտասարդական «Քենթ թատրոնում» սովորել է դերասանական վարպետություն։
2011 թվականին Այզեքը ճանաչում է ստացել ի շնորհիվ Բրանդոն (Բրեն) Ստարկի դերի, որը նա մարմնավորել է «Գահերի խաղ» հեռուստասերիալում[1]։ Նա նկարահանվել է հեռուստասերիալի բոլոր 7 եթերաշրջաններում, բացառությամբ 5-րդ եթերաշրջանի։ 5-րդ եթերաշրջանի նկարահանումներին նա չի մասնակցել, քանի որ նրա կերպարի հայտնվելը նախատեսված չի եղել եթերաշրջանի սցենարով[2]։ 2014 թվականին էկրան է բարձրացել «Հրեշների ընտանիքը» մուլտֆիլմը, որտեղ Այզեքը ձայնակցել է Էգգս տրոլին[3][4][5]։